Դանիան կանչել է Թուրքիայի դեսպանության հավատարմատարին
(last modified Tue, 21 Mar 2017 04:12:53 GMT )
Մարտ 21, 2017 07:42 Asia/Tehran
  • Դանիան կանչել է Թուրքիայի դեսպանության հավատարմատարին

Դանիայի կառավարությունը ԱԳ նախարարություն է կանչել այդ երկրում Թուրքիայի դեսպանության հավատարմատարին և իր մտահոգությունը փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի քաղաքականությունները քննադատող Դանիայի քաղաքացի թուրքերի հանդեպ հնչեցված որոշ սպառնալիքների կապակցությամբ:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Դանիայի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ ընդգծել է, որ այդ երկիրը հստակ կերպով թուրք դիվանագետին հայտնել է Դանիայի քաղաքացիների անուններից ցուցակ կազմելու կամ նրանց դեմ մեղադրանք առաջադրելու ուղղությամբ ցանկացած քայլ հանգեցնելու է պատժամիջոցների:

Դանիական «Բեռլինգսկե» օրաթերթը շաբաթ օրը գրել է, որ դանիայում բնակվող մի խումբ թուրքեր հայտնել են, որ Անկարայի կողմից դավաճանության մեջ են մեղադրվել ու իրենց դեմ մեղադրանք առաջադրվելու սպառնալիք են ստացել: Նրանք ընդգծել են, որ մտահոգ են Թուրքիայում գտնվող իրենց հարազատների ճակատագրի կապակցությամբ:

Մեկ այլ լուրի համաձայն,  գերմանացի պաշտոնատարների դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ընդունած նոր դիրքորոշումներից հետո, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի օրը հայտարարել է, որ արգելելու է Էրդողանի համակիրների քարոզչական հանրահավաքներին մասնակցելու նպատակով Թուրքիայի պաշտոնյաների ուղևորությանը Գերմանիա: