Ամերիկացիները Թրամփի դեմ ցույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i57430-Ամերիկացիները_Թրամփի_դեմ_ցույց_են_անցկացրել
Ամերիկացիները կրկին բողոքել են իրենց նախագահի քաղաքականությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2017 07:49 Asia/Tehran
  • Ամերիկացիները Թրամփի դեմ ցույց են անցկացրել

Ամերիկացիները կրկին բողոքել են իրենց նախագահի քաղաքականությունների դեմ:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի բնակիչները նախագահ Դոնալդ Թրամփի այդ քաղաք այցելության հետ միաժամանակ բողոքի ցույց են անցկացրել և բողոքել են «Obamacare» բուժապահովագրության ծրագրի վերացման դեմ:

Ցուցարարները Թրամփին ստախոս են անվանել:

Անվտանգության ուժերը սահմանափակություններ էին առաջացրել ցուցարարների համար: Ցույցն իրականացել է խաղաղ պայմաններում: 

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են կայացել Թրամփի բուժապահովագրության և միգրացիոն քաղաքականությունների դեմ:

Թրամփի կառավարության ներկայացրած բուժապահովագրության ծրագրով միլիոնավոր ամերիկացիներ զրկվելու են իրենց բուժապահովագրությունից: