Ամերիկացիները Թրամփի դեմ ցույց են անցկացրել
Ամերիկացիները կրկին բողոքել են իրենց նախագահի քաղաքականությունների դեմ:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի բնակիչները նախագահ Դոնալդ Թրամփի այդ քաղաք այցելության հետ միաժամանակ բողոքի ցույց են անցկացրել և բողոքել են «Obamacare» բուժապահովագրության ծրագրի վերացման դեմ:
Ցուցարարները Թրամփին ստախոս են անվանել:
Անվտանգության ուժերը սահմանափակություններ էին առաջացրել ցուցարարների համար: Ցույցն իրականացել է խաղաղ պայմաններում:
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են կայացել Թրամփի բուժապահովագրության և միգրացիոն քաղաքականությունների դեմ:
Թրամփի կառավարության ներկայացրած բուժապահովագրության ծրագրով միլիոնավոր ամերիկացիներ զրկվելու են իրենց բուժապահովագրությունից: