Եվրոպան թող խելքը գլուխը հավաքի. Թուրքիայի կառավարության խոսնակ
https://parstoday.ir/hy/news/world-i57434-Եվրոպան_թող_խելքը_գլուխը_հավաքի._Թուրքիայի_կառավարության_խոսնակ
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը, մեկնաբանելով երկրի և մի շարք եվրոպական երկրների՝ հատկապես Նիդեռլանդների հետ հարաբերություններում առկա ճգնաժամը, հայտարարել է, որ Եվրոպան «ջուր է լցնում Թուրքիայի դեմ աշխատող շրջանակների ջրաղացին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2017 08:01 Asia/Tehran
  • Եվրոպան թող խելքը գլուխը հավաքի. Թուրքիայի կառավարության խոսնակ

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը, մեկնաբանելով երկրի և մի շարք եվրոպական երկրների՝ հատկապես Նիդեռլանդների հետ հարաբերություններում առկա ճգնաժամը, հայտարարել է, որ Եվրոպան «ջուր է լցնում Թուրքիայի դեմ աշխատող շրջանակների ջրաղացին»:

Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը` Քուրթուլմուշը նշել է, որ Եվրոպայի` Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշումը հակասում է ժողովրդավարության նորմերին, իսկ եվրոպական մի շարք երկրներում աճող ռասիստական տրամադրություններն այսօր արդեն արտացոլվում են Թուրքիայի դեմ թշնամական վերաբերմունքի տեսքով: «Մենք լսում ենք ֆաշիզմի և նացիզմի ոտնաձայները: Մեր մոտ բարեկամին, ընկերոջը` Եվրոպա մայրցամաքին, վատ ապագա է սպասվում: Թող խելքները գլուխները հավաքեն», - ասել է Քուրթուլմուշը:Վերջին շրջանում Թուրքիայի հարաբերությունները սրվել են եվրոպական մի քանի երկրների՝ այդ թվում Նիդեռլանդների հետ։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:

tert.am/