Հյուսիսային Կորեան պատրաստ է պատերազմել ԱՄՆ-ի դեմ
ԱՄՆ պետքարտուղարի կողմից Փխենյանի վրա վրա հարձակվելու մասին արված հայտարարություններից հետո Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ պատերազմ մղել:
Երեքշաբթի մարտի 21-ին, հակազդելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կողմից Փխենյանի դեմ հնչեցված սպառնալիքներին, Հյուսիսային Կորեանի ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ պետք չէ Հյուսիսային Կորեայի նկատմամբ սխալ քաղաքականություն կիրառել, այլ պետք է գիտակցել, որ Հյուսիսային Կորեան ցանկացած պատերազմում ԱՄՆ-ին դիմակայելու կարողություն ունի:
Հյուսիսային Կորեային ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Եթե ամերիկացիները ցանկանան վախեցնել Հյուսիսային Կորեային պետք է իմանան, որ այդ տարբերակը նախկինում էլ ազդեցիկ չի եղել»:
Ռազմական սպառնալիքներից հետո Հյուսիսային Կորեան հաջողությամբ փորձարկել է հրթիռների նոր սերնդի շարժիչները:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգի համոզմամբ այդ փորձարկումը պարզում է, որ Հուսիսային Կորեան առաջադիմել է այդ ոլորտում: Կիմ Ջունգը հավելել է.«Աշխարհը շուտով կարևոր իրադարձության ականատեսն է լինելու, ինչը Հյուսիսային Կորեայի հաղթանակների արդյունքը կլինի»: