Հյուսիսային Կորեան պատրաստ է պատերազմել ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i57476-Հյուսիսային_Կորեան_պատրաստ_է_պատերազմել_ԱՄՆ_ի_դեմ
ԱՄՆ պետքարտուղարի կողմից Փխենյանի վրա վրա հարձակվելու մասին արված հայտարարություններից հետո Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ պատերազմ մղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2017 15:37 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան պատրաստ է պատերազմել ԱՄՆ-ի դեմ

ԱՄՆ պետքարտուղարի կողմից Փխենյանի վրա վրա հարձակվելու մասին արված հայտարարություններից հետո Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ պատերազմ մղել:

Երեքշաբթի մարտի 21-ին, հակազդելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կողմից Փխենյանի դեմ հնչեցված սպառնալիքներին, Հյուսիսային Կորեանի ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ պետք չէ Հյուսիսային Կորեայի նկատմամբ սխալ քաղաքականություն կիրառել, այլ պետք է գիտակցել, որ Հյուսիսային Կորեան ցանկացած պատերազմում ԱՄՆ-ին դիմակայելու կարողություն ունի:

Հյուսիսային Կորեային ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Եթե ամերիկացիները ցանկանան վախեցնել Հյուսիսային Կորեային պետք է իմանան, որ այդ տարբերակը նախկինում էլ ազդեցիկ չի եղել»:

Ռազմական սպառնալիքներից հետո Հյուսիսային Կորեան հաջողությամբ փորձարկել է հրթիռների նոր սերնդի շարժիչները:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգի համոզմամբ այդ փորձարկումը պարզում է, որ Հուսիսային Կորեան առաջադիմել է այդ ոլորտում: Կիմ Ջունգը հավելել է.«Աշխարհը շուտով կարևոր իրադարձության ականատեսն է լինելու, ինչը Հյուսիսային Կորեայի հաղթանակների արդյունքը կլինի»: