Թուրքիան հրաժարվեց Գերմանիայում քարոզչական հանրահավաքներ կազմակերպելու որոշումից
https://parstoday.ir/hy/news/world-i57480-Թուրքիան_հրաժարվեց_Գերմանիայում_քարոզչական_հանրահավաքներ_կազմակերպելու_որոշումից
Անկարան երեքշաբթի օրը չեղարկեց ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ Գերմանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի համախոհների բոլոր հանրահավաքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2017 01:55 Asia/Tehran
  • Թուրքիան հրաժարվեց Գերմանիայում քարոզչական հանրահավաքներ կազմակերպելու որոշումից

Անկարան երեքշաբթի օրը չեղարկեց ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ Գերմանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի համախոհների բոլոր հանրահավաքները:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին համադրման կենտրոնի խոսնակը հայտարարեց. «Առաջիկայում Գերմանիայում նախատեսված բոլոր հանրահավաքները չեղյալ են հայտարարվում»:

Թուրքիայի և եվրոպական երկրների, հատկապես Գերմանիայի միջև մի քանի շաբաթ տևած լուրջ ճգնաժամից հետո Անկարայի այս քայլն իրավիճակը մեղմացնող բնույթ է կրում:

Վերջին օրերին եվրոպական տարբեր երկրներում Թուրքիայի պաշտոնատարների ելույթները դեմ առան այդ երկրների իշխանությունների բացասական հակազդեցության: