Վենետիկի հայկական կղզին. Euronews-ի անդրադարձը Մխիթարյան միաբանությանը
Եվրոպայում հայկական ներկայությունը ձգվում է Լոնդոնից Լառնակա, Լիսաբոնից Լվով. հայկական կաթոլիկ Մխիթարյանների միաբանությունն այդ ժառանգության ամենաազդեցիկ օրինակներից է, այն այս տարի նշում է իր 300-ամյա ներկայությունը Եվրոպայի ամենահայտնի քաղաքներից մեկում:
Այս մասին ասվում է «Վենետիկի հայկական կղզին» խորագրով հոդվածում գրում է Euronews կայքը:
Ներկայացնելով. Մխիթար Սեբաստացում, Մխիթարյան միաբանության հիմնադրման պատմությունը` լրատվամիջոցը նշում է, որ միաբանության հայրերը առհասարակ Եվրոպայում, ինչպես նաև Հայաստանում մեծ ազդեցություն են ունեցել հետազոտությունների, կրթության և հրատարակչական գործում: Մինչ օրս Մխիթարյանների հիմնած վանական համալիրն աշխարհում երկու քաղաքներից մեկն է, որը կարող է գլուխ գովել արդեն երեք հարյուր տարուց ավել ամեն տարի առնվազն մեկ հայերեն գիրք հրատարակելու առնչությամբ: Այս վանականների ջանքերով նշանավոր եվրոպական գործերի թարգմանություններով, հնագույն ձեռագրերի առաջին տպագրություններով կամ այլ ճանապարհով հայկական ժառանգությունը ցույց է տրվել Եվրոպային, և նմանապես Եվրոպան հասանելի է դարձել հայերին՝ նրանց գործունեության շնորհիվ:
«Սուրբ Ղազարի հեղինակությունն այնքան մեծ էր, որ անգամ Նապոլեոն Բոնապարտն այդ վանական համալիրին գործունեությունը շարունակելու հատուկ թույլտվություն տրամադրեց, , երբ նա 1810 թվականին Վենետիկում փակել էր մյուս կրոնական կառույցները: Մի քանի տարի անց կղզու ամենահայտնի հյուրը` լորդ Բայրոնը,1816-1817 թվականներին մի քանի ամիս անցկացրեց հայերենի ուսումնասիրման վրա»,- գրում է Euronews-ը:
«Չնայած Մխիթարյան միաբանությունը նախկինի պես ակտիվ չէ, ունի քիչ թվով անդամներ, գլոբալ շրջակա միջավայրի պայմաններում բախվում է մարտահրավերների, բայց շարունակում է գործարկել 4 դպրոց հայկական սփյուռքում՝ Բեյրութ, Լոս Անջելես, Բուենոս Այրես, Ստամբուլ: Եվս մեկ դպրոց հիմնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2007-ին, որը Սփյուռք-Հայրենիք կապերի թարմացման նշան է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»,-գրում է Euronews-ը:
Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ սեպտեմբերին նախատեսվում են հատուկ միջոցառումներ՝ ամփոփում է կայքը:
1in.am