Թուրքիայի փոխվարչապետը Նորվեգիայից պահանջել է հետ ուղարկել ապաստան ստացած
https://parstoday.ir/hy/news/world-i57516-Թուրքիայի_փոխվարչապետը_Նորվեգիայից_պահանջել_է_հետ_ուղարկել_ապաստան_ստացած
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Նորվեգիայից պահանջել է անմիջապես իրենց հանձնել ապաստան ստացած զինվորականներին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2017 09:28 Asia/Tehran
  • Թուրքիայի փոխվարչապետը Նորվեգիայից պահանջել է հետ ուղարկել ապաստան ստացած

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Նորվեգիայից պահանջել է անմիջապես իրենց հանձնել ապաստան ստացած զինվորականներին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Քուրթուլմուշն անընդունելի է համարել հինգ զինվորականի ապաստան տրամադրելու մասին Նորվեգիայի իշխանությունների որոշումը` ասելով, թե դա նշանակում է, որ այդ երկիրը բացահայտ կերպով պաշտպանում է գյուլենականներին: «Ցանկանում ենք հայտարարել, որ դա չենք ընդունելու: Եվրոպայի տարբեր երկրներում ապաստանած և ապագայում այդ երկրներ գնացող գյուլենական ավազակներին անմիջապես Թուրքիա ուղարկելը Թուրքիայի ու այդ երկրների միջև եղած բարեկամական հարաբերությունների հրամայականն է»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը:

Նորվեգիան ապաստան է տվել Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո իրեն դիմած չորս սպայի և մեկ ռազմական կցորդի: Նորվեգիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայում ծառայություն իրականացնող թուրք զինվորները հրաժարվել էին վերադառնալ Թուրքիա: Նրանք հայտնել էին, թե որևէ առնչություն չունեն ռազմական հեղաշրջման փորձի հետ, սակայն վախենում են, որ վերադառնալուց հետո կարող են կալանավորվել:

Նորվեգիան ապաստան է տրամադրել նաև զինվորականների ու կցորդի ընտանիքներին: Նրանց բնակության հասցեն գաղտնի է պահվում:

 operativ.am/