Լոնդոնի թիրախավորումը նշանակում է ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում. արաբագետ
Մարտ 23, 2017 09:40 Asia/Tehran
«Իսլամական պետության» կողմից Լոնդոնի թիրախավորումը նշանակում է ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Լոնդոնի ահաբեկչությունը եվրոպական այլ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչության շարունակությունն է:
Ի՞նչ հետևանքներ կունենա այս ահաբեկչությունը Մեծ Բրիտանիայում, Մերձավոր Արևելքում: Արաբագետը նշեց, որ Մերձավոր Արևելքում ակտիվ գործողությունները կշարունակվեն մինչև ահաբեկչական խմբավորման վերջին օջախը ոչնչացվելը: Նա նկատեց, որ դա ակտիվ փուլի ավարտը կլինի, ինչին կհաջորդի պասիվ փուլը, երբ իսլամականները կտարրալուծվեն և կլծվեն պարտիզանական պայքարի:
lratvakan.am
Պիտակ