Լոնդոնի թիրախավորումը նշանակում է ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում. արաբագետ
https://parstoday.ir/hy/news/world-i57584-Լոնդոնի_թիրախավորումը_նշանակում_է_ԻՊ_ի_ահաբեկչական_գործողությունների_տարածքի_ընդլայնում._արաբագետ
«Իսլամական պետության» կողմից Լոնդոնի թիրախավորումը նշանակում է  ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2017 09:40 Asia/Tehran
  • Լոնդոնի թիրախավորումը նշանակում է ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում. արաբագետ

«Իսլամական պետության» կողմից Լոնդոնի թիրախավորումը նշանակում է  ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

 

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Լոնդոնի ահաբեկչությունը եվրոպական այլ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչության շարունակությունն է:

Ի՞նչ հետևանքներ կունենա այս ահաբեկչությունը Մեծ Բրիտանիայում, Մերձավոր Արևելքում: Արաբագետը նշեց, որ Մերձավոր Արևելքում ակտիվ գործողությունները կշարունակվեն  մինչև ահաբեկչական խմբավորման վերջին օջախը ոչնչացվելը: Նա նկատեց, որ դա ակտիվ փուլի ավարտը կլինի, ինչին կհաջորդի պասիվ փուլը, երբ  իսլամականները կտարրալուծվեն և կլծվեն պարտիզանական պայքարի:

lratvakan.am