Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Ռուսաստանի դեսպանության հավատարմատարը
https://parstoday.ir/hy/news/world-i57600-Թուրքիայի_արտգործնախարարություն_է_կանչվել_այդ_երկրում_Ռուսաստանի_դեսպանության_հավատարմատարը
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության հավատարմատարը կանչվել է արտգործնախարարություն` Սիրիայի հյուսիսային շրջանում մի թուրք զինվորականի սպանվելու մասին բացատրություն տալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2017 12:30 Asia/Tehran
  • Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Ռուսաստանի դեսպանության հավատարմատարը

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության հավատարմատարը կանչվել է արտգործնախարարություն` Սիրիայի հյուսիսային շրջանում մի թուրք զինվորականի սպանվելու մասին բացատրություն տալու համար:

Թուրքիայի արգործնախարարության խոսնակն զգուշացրել է, որ  նման դեպքերը կրկնվելու դեպքում Անկարան կդիմի համապատասխան քայլերի:  

Հոսեյն Մոֆթիողլուն ասել է, որ Անկարան ակնկալում է, որ Մոսկվայում  YPG խմբի գրասենյակը կփակվի: 

YPG-ն Սիրիայի քուրդստանի բանվորական կուսակցության զինյալ մասնաճյուղն է: 

Թուրքիայի բանակի շտաբը հայտարարել է, որ YPG-ի զինյալների կողմից Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլիի շրջանի սահմանապահ ուժերի վրա իրականցրած հարձակման հետևանքով սպանվել է մի թուրք զինվորական: