Հայտնի է Լոնդոնի ահաբեկչության հեղինակի անունը
Լոնդոնի կենտրոնում ահաբեկչական հարձակում իրականացրած տղամարդը Հալիդ Մասուդն է: Այդ մասին հայտնել է Սքոթլանդ-յարդի պաշտոնական ներկայացուցիչը:
Իրավապահների տեղեկություններով՝ Մասուդը 52 տարեկան է: Նա բնակվել է Քենթ կոմսությունում: Ոստիկանությունը նրա մասին տեղեկություններ ունեցել է, քանի որ նախկինում նա քրեական պատասխանատվության է ենթարկվել ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, անօրինական կերպով զենք կրելու եւ հասարակական կարգը խախտելու համար:
Առաջին անգամ Մասուդն ազատազրկման է դատապարտվել 1983թ.-ին, սակայն ահաբեկչական գործունեության հետ կապված մեղադրանքներ նրան երբեւէ չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Լոնդոնի կենտրոնում, խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հարձակման հետեւանքով սպանվել էր 4 մարդ, առնվազն 40-ը ստացել էին մարմնական վնասվածքներ:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
galatv.am//