Բողոքի ակցիա Բելառուսում. բերման է ենթարկվել ավելի քան 100 ցուցարար
Մարտ 26, 2017 12:34 Asia/Tehran
Բելառուսում բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 100 մարդ, հաղորդում է BBC-ն:
Բերման ենթարկվածների թվում են բելառուսական եւ ռուսաստանյան լրատվամիջոցների լրագրողներ:
Ակցիայի մասնակիցները՝ շուրջ 500 մարդ, հավաքվել են մետրոպոլիտենի «Գիտությունների ակադեմիա» կայարանի մոտակայքում: Նրանք հնչեցրել են «Ժիվյե Բելառուս», «ֆաշիստներ» եւ այլ վանկարկումներ:
Երթի ժամանակ ուժայինները փակել են ցուցարարների ճանապարհը, այնուհետ շրջապատել թիկունքից եւ սկսել են բերման ենթարկել նրանց:
Մինսկի կենտրոնում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել:
galatv.am
Պիտակ