Վաշինգտոնի և Բաքվի միջև ընթանում են գաղտի բանակցություններ. minval.az
Արդեն մի քանի շաբաթ է` Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Վաշինգտոնում գաղտնի հանդիպումներ են անցկացնում, որտեղ քննարկում են լարված հարաբերությունները կարգավորելու երկու երկրների ցանկությունները:
Այս մասին հայտնում է minval.az լրատվական կայքը` հղում անելով արևմտյան դիվանագիտական աղբյուրներին: Նշվում է, որ կողմերը ցանկանում են քննարկվող հարցերը համաձայնեցնել մինչև ապրիլին Նյու Յորքում միջուկային գագաթնաժողովի անցկացումը, որին պետք է մասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ կայքի` ԱՄՆ կողմից պատրաստված փաթեթով Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Ադրբեջանում ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները և վերականգնվի Բաքվում ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի և հանրապետականների ինստիտուտի գործունեությունը: Բացի այդ, ԱՄՆ-ը մտադիր է հավասար աստիճանով անվտանգություն ապահովել Կասպից ծովում և մեծացնել Աֆղանստան ռազմական նշանակության բեռներ հասցնելու համար աջակցությունը: Քննարկվում է նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի զորակազմից սահմանափակ թվով քաղաքացիական անձանց տեղակայելու հարցը:
Կայքը գրում է, որ իր հերթին, Ադրբեջանը Վաշինգտոնի առաջ որոշ պայմաններ է դնում` սկսած Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորման դադարեցումից մինչև ԱՄՆ-ում որոշ հակաադրբեջանական շրջանակների գործունեությունը վերահսկողության տակ վերցնելը:
1in.am
26/2/2016