Ռուսաստանը իրանական արտադրանքների ԵԱՏՄ-ի տնտեսական գոտի մուտք գործելու դարպաս
https://parstoday.ir/hy/news/world-i57994-Ռուսաստանը_իրանական_արտադրանքների_ԵԱՏՄ_ի_տնտեսական_գոտի_մուտք_գործելու_դարպաս
Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի նախագահն ասել է. «Իրանը հետևում է ԵԱՏՄ-ի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման և իրանական արտադրանքների այդ տարածք մուտք գործելու հարցը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2017 07:42 Asia/Tehran
  • Ռուսաստանը իրանական արտադրանքների ԵԱՏՄ-ի տնտեսական գոտի մուտք գործելու դարպաս

Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի նախագահն ասել է. «Իրանը հետևում է ԵԱՏՄ-ի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման և իրանական արտադրանքների այդ տարածք մուտք գործելու հարցը»:

Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին երեքշաբթի օրը Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում ԻԻՀ բարձրաստիճան պատվիրակության Ռուսաստան կատարած այցի և երկու երկրի ռազմավարական համագործակցություններին մասնավոր բաժնի մասնակցության կապակցությամբ ասել է. «Ռուսաստանը տարբեր տեսակետներից արտակարգ տարողություն ունի Իրանի մասնավոր բաժնի համար»:

«Իրանն ու Ռուսաստանն աշխարհագրական դիրքի պատճառով կարող են եռակողմ ու բազմակողմ համագործակցությամբ հետամուտ լինել երկու երկրի տնտեսական զարգացմանը»,-հավելել է Շաֆեին:

Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի նախագահն ընդգծե է. «Իրանը ձգտում է ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ արտոնյալ սակագների հաստատմանը, ինչը կարող է թափ հաղորդել տարածաշրջանի երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը»: