Սպիտակ տան դիմաց Թրամփի հրամանագրի դեմ բողոքի հանրահավաք է կազմակերպվել
Բնապահպանական հարցերի մի խումբ ակտիվիստներ, ի նշան բողոքի ԱՄՆ նախագահի նոր հրամանագրի դեմ, հանրահավաք են կազմակերպել Սպիտակ տան դիմաց:
Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, ցուցարարները Դոնալդ Թրամփին մեղադրել են երկրագնդի տաքացման դեմ պայքարի ուղղությամբ բոլոր քայլերից հրաժարվելու մեջ:
ԱՄՆ նախագահը մի հրամանագիր ստորագրելով չեղարկեց նախկին վարչակազմի օրոք կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի շրջագծում ընդունված սահմանափակությունների որոշ բաժինը:
Բողոքարարները պաստառներ պարզելով դատապարտել են Թրամփի նոր քաղաքականությունը և հայտարարել, որ մահվան ու աղտոտվածության հանգեցնող քաղաքականությունը ոչ-ամերիկյան է:
Թրամփի նոր հրամանագիրը չեղարկում է բրածո վառելիքի օգտագործման սահմանափակման ու նաև երկրագնդի տաքացման դեմ պայքարի կապակցությամբ ԱՄՆ նախկին վարչակազմի քաղաքականությունները: