Տասնյակ սիոնիստ ռաբբիներ ունեն սեռական խանգարումներ
https://parstoday.ir/hy/news/world-i58006-Տասնյակ_սիոնիստ_ռաբբիներ_ունեն_սեռական_խանգարումներ
Սեռական շեղումների մեղադրանքով, 1948 թվականի օկուպացված տարածքներում և Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալվել են ավելի քան քսան սիոնիստ ռաբբիներ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2017 13:03 Asia/Tehran
  • Տասնյակ սիոնիստ ռաբբիներ ունեն սեռական խանգարումներ

Սեռական շեղումների մեղադրանքով, 1948 թվականի օկուպացված տարածքներում և Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալվել են ավելի քան քսան սիոնիստ ռաբբիներ :

Իրաքյան «Բրասա» գործակալությունը չորեքշաբթի օրը հաղորդել է. «Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմում , քաղաքի արևմտյան Բեյթ Շեմեշի , Թել Ավիվի մոտակա Բենիբերակի շրջաններում  և Հորդանան գետի արևմտյան ափի Բիթար Ալիթի ավանում  ձերբակալել է 22 ռաբբիների ՝ կանանց և երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու  մեղադրանքով»:

«Ձերբակալված ռաբբիները հանցագործությունն իրականացրել են վերջին երկու տարիներին, ինչը բացահայտվել է ավելի ուշ: Ձերբակալվածները քսանից 60 տարեկան տղամարդիկ են».-հայտարարել է Իսրայելի ոստիկանությունը:

Իսրայելի հասարակությունում առկա է համատարած սեռական բռնություն և կոռուպցիա: Դրանում մեղադրվում են նույնիսկ ռեժիմի պետայրերը և բանակայինները : Սիոնիստական ռեժիմի վարչապետ ՝ Բենյամին Նեթանյահուն մեղադրվում է քաղաքական չարաշահումների և կոռուպցիայի մեջ: