Ամերիկյան կոալիցիան ընդունեց Իրաքում ու Սիրիայում խաղաղ բնակչության կոտորածի պատասխանատվություն
https://parstoday.ir/hy/news/world-i58196-Ամերիկյան_կոալիցիան_ընդունեց_Իրաքում_ու_Սիրիայում_խաղաղ_բնակչության_կոտորածի_պատասխանատվություն
ԱՄՆ-ի հրամանատարությամբ այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան մի հաղորդագրություն հրապարակելով ընդունեց 2014-ից 2017 թվականների կտրվածքում Սիրիայում ու Իրաքում իրականացված ավիահարվածների ընթացքում հարյուր խաղաղ քաղաքացիների սպանության պատասխանատվությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2017 03:25 Asia/Tehran
  • Ամերիկյան կոալիցիան ընդունեց Իրաքում ու Սիրիայում խաղաղ բնակչության կոտորածի պատասխանատվություն

ԱՄՆ-ի հրամանատարությամբ այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան մի հաղորդագրություն հրապարակելով ընդունեց 2014-ից 2017 թվականների կտրվածքում Սիրիայում ու Իրաքում իրականացված ավիահարվածների ընթացքում հարյուր խաղաղ քաղաքացիների սպանության պատասխանատվությունը:

Ըստ «Ալ-Ալամ»-ի հաղորդման, այս հաղորդագրության համաձայն` 2014 թվականի օգոստոսից 2017 թվականի փետրվար ամսվա կտրվածքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան 18600 ավիահարված է իրականացրել Իրաքում ու Սիրիայում, որոնց ընթացքում զոհվել են 396 խաղաղ քաղաքացիներ:

Իրաքում ու Սիրիայում զոհված խաղաղ քաղաքացիների թվի մասին ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի ներկայացրած թվերը սակայն չափազանց հեռու են իրականությունից:

Համաձայն «Էյրվարզ» դիտորդական խմբի ուսումնասիրության արդյունքների` Իրաքում ու Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ավիահարվածների ընթացքում զոհվել են առնվազն 2500 խաղաղ քաղաքացիներ:

ԻԼԻՊ-ի դեմ այսպես կոչված կոալիցիան ձևավորվեց Օբամայի նախագահության շրջանում` նպատակ ունենալով Իրաքում ու Սիրիայում պայքարել ԻԼԻՊ-ի դեմ:

Պաշտոնական զեկույցների համաձայն` ԱՄՆ-ն և իր արևմտյան ու արաբ գործընկերների հետ միասին ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի ստեղծողն ու նաև նրանց ֆինանսական ու սպառազինական հովանավորներն են համարվում: