Ամերիկյան կոալիցիան ընդունեց Իրաքում ու Սիրիայում խաղաղ բնակչության կոտորածի պատասխանատվություն
ԱՄՆ-ի հրամանատարությամբ այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան մի հաղորդագրություն հրապարակելով ընդունեց 2014-ից 2017 թվականների կտրվածքում Սիրիայում ու Իրաքում իրականացված ավիահարվածների ընթացքում հարյուր խաղաղ քաղաքացիների սպանության պատասխանատվությունը:
Ըստ «Ալ-Ալամ»-ի հաղորդման, այս հաղորդագրության համաձայն` 2014 թվականի օգոստոսից 2017 թվականի փետրվար ամսվա կտրվածքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան 18600 ավիահարված է իրականացրել Իրաքում ու Սիրիայում, որոնց ընթացքում զոհվել են 396 խաղաղ քաղաքացիներ:
Իրաքում ու Սիրիայում զոհված խաղաղ քաղաքացիների թվի մասին ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի ներկայացրած թվերը սակայն չափազանց հեռու են իրականությունից:
Համաձայն «Էյրվարզ» դիտորդական խմբի ուսումնասիրության արդյունքների` Իրաքում ու Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ավիահարվածների ընթացքում զոհվել են առնվազն 2500 խաղաղ քաղաքացիներ:
ԻԼԻՊ-ի դեմ այսպես կոչված կոալիցիան ձևավորվեց Օբամայի նախագահության շրջանում` նպատակ ունենալով Իրաքում ու Սիրիայում պայքարել ԻԼԻՊ-ի դեմ:
Պաշտոնական զեկույցների համաձայն` ԱՄՆ-ն և իր արևմտյան ու արաբ գործընկերների հետ միասին ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի ստեղծողն ու նաև նրանց ֆինանսական ու սպառազինական հովանավորներն են համարվում: