Ատլանտյան օվկիանոսում կորել է Բրազիլիայից Չինաստան ուղևորվող բեռնատար նավը
Ատլանտյան օվկիանոսում ռադարներից անհետացել է Չինաստան ուղևորվող հարավկորեական Stellar Daisy բեռնատար նավը: Անհետանալուց առաջ նավը հասցրել է աղետի ազդանշան տալ: Հայտնի է, որ նավի վրա 22 մարդ է եղել:
Reuters-ը գրում է, որ աղետի ազդանշան ուղարկելու պահին Stellar Daisy նավը գտնվել է ափից 2,5 հազար կիլոմետր հեռավորության վրա:
Yonhap գործակալության տվյալների համաձայն` մոտակայքով անցնող նավերը երկու ծովայինով փրկարարական լաստանավ են հայտնաբերել, ինչպես նաև` փրկարարական միջոցներ նավից, սակայն նավի անձնակազմի այլ անդամներ այնտեղ չեն եղել:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ` նավի անձնակազմի 8 անդամ հարավկորեացի է եղել, իսկ մնացածները` Ֆիլիպինների քաղաքացիներ:
Նշվում է, որ երկաթի հանքաքար տեղափոխող նավը Բրազիլիայից ուղևորվելիս է եղել Չինաստան:
Tert.am