Վենետիկում ահաբեկչական հարձակում է կանխվել
https://parstoday.ir/hy/news/world-i58216-Վենետիկում_ահաբեկչական_հարձակում_է_կանխվել
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է չորս անձանց, ովքեր փորձում էին Վենետիկի Ռիալտոյի հայտնի կամրջի վրա ահաբեկչական հարձակում իրականացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2017 09:31 Asia/Tehran
  • Վենետիկում ահաբեկչական հարձակում է կանխվել

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է չորս անձանց, ովքեր փորձում էին Վենետիկի Ռիալտոյի հայտնի կամրջի վրա ահաբեկչական հարձակում իրականացնել:

Independent-ի հաղորդմամբ և Իտալիայի ոստիկանության տեղեկացմամբ՝ ձերբակալվածներն իրենց հեռախոսազրույցներում դրական արտահայտվելով լոնդոնյան ահաբեկչական հարձակումների մասին, իրենց հավատարմությունն էին հայտնել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման նկատմամբ:

Իտալիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ամիսներ շարունակ հետևել է չորս կասկածյալներին, որոնցից մեկը Կոսովոյի բնակիչ է , իսկ մյուսն ՝ անչափահաս: Ոստիկանությունը տեղեկացվել է , որ նախահարձակները նպատակ ունեն Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած հարձակման եղանակով պայթյուն իրականացնել Վենետիկի կամրջի վրա :