Իսրայելի զավթողականությունը հավասար է ԱՄՆ-ում ստրկատիրության հետ
ՄԱԿ-ի մասնագիտական հանձնաժողովը Սիոնիստական ռեժիմի զավթողականությունը հավասար է համարում ԱՄՆ-ում ստրկատիրության հետ:
Վկայակոչելով «Ջերուզալեմ փոստ» իսրայելյան օրաթերթը, Իրանի ռադո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Արևմտյան Ասիայի հարցերով ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովը Իսրայելի 50-ամյա զավթողականությունը նմանեցրել է ԱՄՆ-ում ստրկատիրության պատմության հետ:
Արևմտյան Ասիայի հարցերով ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովն այդ զեկույցի հրապարակմամբ նախադրյալ է ստեղծել զավթողականությունը քննադատելու համար:
Պաղեստինի ժողովրդին ապարտեիդ վարչակազմ պարտադրելու մասին այդ հանձնաժողովի նախորդ զեկույցը խիստ զայրացրել էր Իսրայելի պաշտոնատարներին:
Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Արևմտյան Ասիայի հարցերով ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովից պահանջեց իր կայքից հեռացնել այդ զեկույցը, իր պաշտոնից հրաժարվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, այդ հանձնաժողովի գործադիր տնօրեն՝ Ռիմա Խալաֆը: