Իսրայելի զավթողականությունը հավասար է ԱՄՆ-ում ստրկատիրության հետ
https://parstoday.ir/hy/news/world-i58344-Իսրայելի_զավթողականությունը_հավասար_է_ԱՄՆ_ում_ստրկատիրության_հետ
ՄԱԿ-ի մասնագիտական հանձնաժողովը Սիոնիստական ռեժիմի զավթողականությունը հավասար է համարում ԱՄՆ-ում ստրկատիրության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2017 08:40 Asia/Tehran
  • Իսրայելի զավթողականությունը հավասար է ԱՄՆ-ում ստրկատիրության հետ

ՄԱԿ-ի մասնագիտական հանձնաժողովը Սիոնիստական ռեժիմի զավթողականությունը հավասար է համարում ԱՄՆ-ում ստրկատիրության հետ:

Վկայակոչելով «Ջերուզալեմ փոստ» իսրայելյան օրաթերթը, Իրանի ռադո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Արևմտյան Ասիայի հարցերով ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովը Իսրայելի 50-ամյա զավթողականությունը նմանեցրել է ԱՄՆ-ում ստրկատիրության պատմության հետ:

Արևմտյան Ասիայի հարցերով ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովն այդ զեկույցի հրապարակմամբ նախադրյալ է ստեղծել զավթողականությունը քննադատելու համար:

Պաղեստինի ժողովրդին ապարտեիդ վարչակազմ պարտադրելու մասին այդ հանձնաժողովի նախորդ զեկույցը խիստ զայրացրել էր Իսրայելի պաշտոնատարներին:

Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Արևմտյան Ասիայի հարցերով ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովից պահանջեց իր կայքից հեռացնել այդ զեկույցը, իր պաշտոնից հրաժարվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, այդ հանձնաժողովի գործադիր տնօրեն՝ Ռիմա Խալաֆը: