Մոսկվան և Բաքուն շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i58368-Մոսկվան_և_Բաքուն_շարունակում_են_զարգացնել_ռազմավարական_գործընկերությունը._Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2017 12:44 Asia/Tehran
  • Մոսկվան և Բաքուն շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ակտիվ զարգացնել ռազմավարական գործընկերությունը ՌԴ-ի և Ադրբեջանի Հանրապետությանի միջև: Սա բխում է մեր պետությունների քաղաքացիների շահերից, համահունչ է Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ասվում է հաղորդագրությունում:

Պուտինի խոսքով՝ վերջին տարիներին երկու երկրներին հաջողվել է պահպանել և զարգացնել «Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին կապող բարեկամությունը, փոխադարձ հարգանքը»: ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Մոսկվան և Բաքուն համագործակցում են միջազգային տարբեր կառույցների շրջանակներում:

1in.am