ՆԱՏՕ-ն քննադատել է Գերմանիային
https://parstoday.ir/hy/news/world-i58408-ՆԱՏՕ_ն_քննադատել_է_Գերմանիային
Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը պաշտպանական բյուջեն չբարձրացնելու պատճառով քննադատել է Գերմանիային կառավարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2017 16:02 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն քննադատել է Գերմանիային

Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը պաշտպանական բյուջեն չբարձրացնելու պատճառով քննադատել է Գերմանիային կառավարությանը:

Ֆրանս պրես  գործակալության հաղորդմամբ,  ապրիլի 4-ին, Յենս Ստոտլենբերգը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ռազմական բյուջեի ավելացման հարցում հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավաստիացրել է.«ՆԱՏՕ-ում ներդրումներ կատարելու հարցում մեծ նշանակություն ունի ԱՄՆ-Գերմանիա համաձայնությունը»:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ, հայտնելով ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ին ցուցաբերվող հովանավորության մասին, Դոնալդ Թրամփը  պաշտպանական ծախսերի բաժինը չվճարելու համար  քննադատել էր ՆԱՏՕ-ի որոշ անդամներին այդ թվում նաև Գերմանիային:

Թրամփը նախազգուշացրել էր, որ եթե եվրոպական երկրները 2 տոկոսով չավելացնեն իրենց պաշտպանական բյուջեն, ԱՄՆ-ն կպակասեցնի ՆԱՏՕ-ին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասել է.«Ռազմական բյուջեի ավելացման հարցում Եվրոպան չպիտի կատարի ԱՄՆ-ի ցանկությունները»: