Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել
https://parstoday.ir/hy/news/world-i58430-Հյուսիսային_Կորեան_կրկին_բալիստիկ_հրթիռ_է_արձակել
Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Փհենյանն արևելյան ափից կրկին բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ հրթիռն ընկել է ծովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2017 06:17 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել

Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Փհենյանն արևելյան ափից կրկին բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ հրթիռն ընկել է ծովը:

Հարավկորեական կողմի փոխանցմամբ՝ գործողության միջին շառավիղով հրթիռն անցել է 60 կմ. թռիչքի ընթացքում այն հասել է 179 կմ բարձրության:

Աղբյուրը նկատում է, որ սադրիչ բնույթի արձակումը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի վաշինգտոնյան հանդիպման նախաշեմին: Հայտնի է, որ երկկողմ հանդիպման շրջանակում քննարկվելիք առանցքային թեմաներից մեկն է լինելու Հյուսիսային Կորեայից եկող ռազմական սպառնալիքը:

Հայտնի է, որ միայն մարտ ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեան 6 բալիստիկ հրթիռ է արձակել, որից միայն 1-ի արձակումն է ձախողվել:

Նշենք, որ Փհենյանի կողմից վերջին սադրիչ քայլը դատապարտել են Ճապոնիան, Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները:

Մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել է, որ «այս հարցի շուրջ պաշտոնական Վաշինգտոնը վաղուց արդեն ամեն ինչ ասել է և նոր մեկնաբանության կարիք չի տեսնում»:

Tert.am