Մամուլի տեսություն 05-04-2017
Զոհեր ու վիրավորներ ՝ Խորասան Ռազավի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով
Մամուլի ապրիլի 5-ի համարի վերնագրերը բազմազան էին ՝ ցավոք հիմնականում տարբեր երկրներում տեղի ունեցած աղետներն էին: Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայանում տեղի ունեցած պայթյունի հետցնցումները, Իրանում տեղի ունեցած երկրաշարժը, Իդլիբի քիմիական ռմբակոծումը և այլ նորություններ: Մամուլում որշակի տեղ էին հատկացվել Թրամփի արկածախնդրություններին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին Վաշինգտոնի օգնությունների դադարեցումը, Եվրամիության և Լոնդոնի միջև առևտրական հարաբերությունները: Ներգաղթյալների հարցը և Եվրոպական երկրների հարաբերությունները ևս շարունակում են մնալ վերնագրերում:
«Ալիք»
Զոհեր ու վիրավորներ ՝ Խորասան Ռազավի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով
Վերջին տվյալների համաձայն, երկնակեղևի ցնցման հետևանքով զոհվել է 2 մարդ, իսկ մարմնական տարբեր չափի վնասվածքներ են ստացել 11 մարդ:
Տեղական ժամանակով 10:39-ին ռիխտերի սանդղակով 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցնցել է Խորասան Ռազավի նահանգի կենտրոնական և արևելյան շրջանները:
***
«Ռեսալաթ» օրաթերթ
Եվրոպան դեմ է Լոնդոնի հետ առևտրական հարցերով երկխոսություններ սկսելուն
Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ի հարցում Լոնդոն-ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին: Թերեզա Մեյի այդ քայլը ողջունել են Լոնդոնի եվրոպական ընկերությունները: Սակայն թվում է,որ միասնական Եվրոպան մտադիր է Brexit-ի հարցում Լոնդոնի հետ լուրջ վերաբերվել: Դոնալդ Տուսկը նշել է, որ Բրիտանիայի հետ առևտրական բանակցություններ չեն լինելու, քանի դեռ առաջիկա երկու տարիներին չեն ամբողջացել Brexit-ի գործընթացը: Տուսկից բացի, նույն կարծիքն են հայտնել Ֆրանսիայի նախագահը և ԱԳ նախարարը: Այլ խոսքով, Եվրոպան Լոնդոնի հետ առևտուրը պայմանավորում է Brexit-ի իրականացմամբ:
***
«Շարղ» օրաթերթ
«Դժոխային օր ՝ Իդլիբի համար»
Քիմիական հարձակում Սիրիայում: Այդ մասին կադրեր ֆիքսել են տեսախցիկները: Երեքշաբթի օրը Իդիլիբի հարավային «Խան Շեյխուն» շրջանի վրա իրականացված քիմիական հարձակումը պատճառել է ավելի քան 70 մարդկային զոհեր: Հարյուրավոր որւիշներ վիրավորվել են: Փաստահավաք խումբը հայտարարել է , որ զոհերի ու վիրավորների թիվն ամենայն հավանականությամբ մեծանալու է :
Վաշինգտոնը դադարեցրել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին ցուցաբերվող իր օգնությունները
ԱՄՆ Պետքարտուղարությունը Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահին գրած նամակում փորձել է արդարաձնել այդ որոշումը, հայտարարելով.«Հիմնադրամն աջակցում է սաղմի հարկադիր վիժման նման ծրագրերը»: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը սակայն «սխալ և հերքելի հավակնություն» է որակել Վաշինգտոնի այդ պատճառաբանությունը:
***
«Իրան» օրաթերթ
Քննադատություն ՝ ուղղված Իտալիայի և լիբիայի միջև համաձայնությանը
Բժիշկներ առանց սահմանի կազմակերպության գլխավոր տնօրենը թրաֆիքինգի ծախսերն ապահովող Իտալիայի և Լիբիայի միջև համաձայնությունը վտանգավոր է որակել : Նա անդրադարձել է Լիբիա վերադարձրած գաղթականների նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքին:
Բժիշկներ առանց սահմանի կազմակերպության գլխավոր տնօրենը նշել է, որ ներկա պայմաններում հնարավոր չէ պատկերացնել, թե Լիբիան ապահով նավահանգիստ է համարվում փախստականների համար: Եվրամիության և Թուրքիայի միջև համաձայնությունից հետո, փակվեց ծովային ճանապարհը: Այժմ լավագույն ճանապարհը Լիբիայից Իտալիա տանողն է , որտեղ մարդկանց թրաֆիքինգը տարածված է:
galatv.am
Պուտինի հայրենի քաղաքը՝ ահաբեկիչների անսպասելի թիրախ
«Արեւմուտքում հաճախ մոռանում են, որ բոլոր եվրոպական երկրներից առավել շատ Ռուսաստանն է տուժել ահաբեկչությունից. 1999թ.-ին երկրորդ չեչենական պատերազմի սկզբից ահաբեկիչները Կովկասում եւ երկրի կենտրոնական շրջաններում իրականացրել են տասնյակ ահաբեկչություններ, ինչի հետեւանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ»,- շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթում գրում է Անդրեաս Ռյուշը:
«Վերջին տարիներին հատուկ ծառայություններին հաջողվել է «խեղդել» չեչենական անջատողականությանը եւ նկատելիորեն թուլացնել իսլամիստական «Կովկասյան էմիրության» կողմնակիցներին: Սակայն Սիրիայում ռազմական միջամտությունից հետո Ռուսաստանն իրեն թիրախ դարձրեց ահաբեկիչների համար, նշում է հեղինակը՝ հիշեցնելով 2015թ.-ի հոկտեմբերին ռուսաստանյան ուղեւորատար ինքնաթիռի աղետի մասին, երբ զոհվեց 224 մարդ: Աղետի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետության» եգիպտական թեւը: Ի դեպ, դա Եվրոպայում ԻՊ-ի կողմից քաղաքացիական անձանց դեմ իրականացված ամենախոշոր ահաբեկչություններից էր:
«Սանկտ Պետերբուրգը՝ Ռուսաստանի երկրորդ քաղաքը, ահաբեկիչները խնայեցին անգամ բռնության ամենաբարձր ալիքի ժամանակ, եւ դրանով ուշագրավ են այն մարդկանց դրդապատճառները, ովքեր նախագահի հայրենի քաղաքում պայթյուն իրականացրեցին: Այն օրվանից սկսած, երբ 17 տարի առաջ Պուտինը դարձավ երկրի ղեկավար, ոչ մի խոշոր ահաբեկչություն տեղի չի ունեցել Սանկտ Պետերբուրգում: Երկու պայթյուն՝ 2009 եւ 2010թթ.-ին, մեկը կանգառում, մյուսն՝ արագընթաց երկաթուղու մոտ, համեմատաբար թեթեւ հետեւանքներ են ունեցել: Այնուամենայնիվ, երկրորդ ահաբեկչությունը խլել էր 28 մարդու կյանք, այդ թվում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների»,-գրում է Ռյուշը:
«Սանկտ Պետերբուրգում իսլամիստական տրամադրությունների աճ չի նկատվում: Ահաբեկիչների ընդհատակյա գործունեության նկատմամբ ամբողջական հաղթանակ ձեռք չի բերվել, եւ փորձագետները վաղուց էին կանխատեսել ահաբեկչությունների նոր շարք, երբ ԻՊ-ի կովկասյան զինյալները Սիրիայից սկսեցին վերադառնալ հայրենիք: Իսկ հավանականությունը, որ իսլամական խալիֆայության փլուզումը կհանգեցնի նման ալիքի տարածման, բավականին մեծ է»,-եզրափակում է հոդվածագիրը:
Աղբյուր՝ Neue Zuercher Zeitung
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան