G20 երկրների նախարարները կհավաքվեն Դյուսելդորֆում «Թվային ապագայի քաղաքականությունը» քննարկելու
https://parstoday.ir/hy/news/world-i58524-g20_երկրների_նախարարները_կհավաքվեն_Դյուսելդորֆում_Թվային_ապագայի_քաղաքականությունը_քննարկելու
Թվային տեխնոլոգիաների զարգացման համար պատասխանատու «Մեծ քսանյակի» (G20) նախարարները կհավաքվեն Դյուսելդորֆում ապրիլի 6-7-ը «Թվայնացում: Թվային ապագայի քաղաքականություն» խորագրով հանդիպմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2017 05:37 Asia/Tehran
  • G20 երկրների նախարարները կհավաքվեն Դյուսելդորֆում «Թվային ապագայի քաղաքականությունը» քննարկելու

Թվային տեխնոլոգիաների զարգացման համար պատասխանատու «Մեծ քսանյակի» (G20) նախարարները կհավաքվեն Դյուսելդորֆում ապրիլի 6-7-ը «Թվայնացում: Թվային ապագայի քաղաքականություն» խորագրով հանդիպմանը:

Այնտեղ ներկա կլինեն նաև այն երկրների ներկայացուցիչները, որոնք G20-ի անդամ չեն. Իսպանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների և Սինգապուրի:

Առաջիկա հանդիպմանը նախարարները կկենտրոնանան երեք հիմնական ոլորտների վրա. Դրանցից առաջինը ներառում է համաշխարհային տնտեսական աճին ներազդելու թվայնացման հնարավորության ուսումնասիրությունը:

Այս նպատակով մասնակիցները նախատեսում են բացահայտել թվայնացման հիմնական մարտահրավերներն ու գնահատել դրա հնարավոր խոչընդոտները, ինչպես նաև զարգացնել այս գործընթացում ռազմավարական շրջանակը առաջիկա մի քանի տարվա համար:

Հաջորդ ուղղությունը կապված է միջազգային տեխնոլոգիական չափորոշիչների մշակման հետ: Այն թույլ է տալիս պարզեցնել ամբողջ աշխարհում ինտերնետ ընկերությունների փոխգործակցությունը, նույնիսկ եթե դրանք օգտագործում են տարբեր համակարգեր:

Հանդիպման մասնակիցները կքննարկեն նաև թափանցիկ համակարգի ձևավորումը գլոբալ մասշտաբով «թվային աշխարհում»:

Tert.am