Թուրքիայում դատարանի որոշմամբ դադարեցվել է Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը
https://parstoday.ir/hy/news/world-i58582-Թուրքիայում_դատարանի_որոշմամբ_դադարեցվել_է_Սուրբ_Կիրակոս_եկեղեցու_պետականացումը
Թուրքիայի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման գործընթացը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2017 13:42 Asia/Tehran
  • Թուրքիայում դատարանի որոշմամբ դադարեցվել է Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը

Թուրքիայի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման գործընթացը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Սուրբ Կիրակոսի եկեղեցու հիմնադրամի փաստաբանները պետականացման դեմ հայց են ներկայացրել վճռաբեկ դատարան՝ շեշտելով, որ եկեղեցու պետականացումը հակասում է օրենքին։

«Պետականացման որոշումով առհամարվել են նախարարների խորհրդի որոշումը կապված մշակույթային ժառանգությունների պահպանության հետ։ Բացի վճռաբեկը նման անօրինական պետականացումները չեղարկելու վերաբերյալ դրական ընդունված մի շարք որոշումներ ունի։ Պետականացումը հակասում է նաեւ Լոզանի պայմանագրին»,–նշվել էր հայցադիմումում։

Վճռաբեկը բավարարել է Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի հայցը՝ եկեղեցու պետականացման գործընթացը կանգնեցնելու որոշում կայացնելով։ Վճռաբեկի որոշման մեջ նշվել է, որ պետականացման հետ կապված հարցում է ուղարկվել համապատասխան մարմիններին, սակայն պատասխան չեն ստացել, թե ինչ հիմքերով են պետականացնում եկեղեցին։

hartak.am/