ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը ապրիլի 11-12-ին կայցելի Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/world-i58600-ԱՄՆ_պետքարտուղար_Թիլերսոնը_ապրիլի_11_12_ին_կայցելի_Մոսկվա
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ապրիլի 11-12-ին աշխատանքային այցով կայցելի Մոսկվա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2017 16:14 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը ապրիլի 11-12-ին կայցելի Մոսկվա

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ապրիլի 11-12-ին աշխատանքային այցով կայցելի Մոսկվա:

Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը: Դա կլինի նրա առաջին այցը որպես պետքարտուղար Դոնալդ Թրամփի վարչակազմում:

Թիլերսոնը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ենթադրվում է, որ նրանք կքննարկեն միջազգային անվտանգության արդիական հարցերը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայի իրավիճակի, պաղեստինա-իսրայելյան, Եմենի, Լիբիայի, Աֆղանստանի և այլ հակամարտությունների կարգավորումը, ինչպես նաև Կորեական թերակղզու:

«Չի կարող անտեսվի Ուկրաինայի իրավիճակը` շեշտը դնելով Մինսկի համաձայնությունների կատարման Կիևի պարտականությունների վրա: Կարող է քննարկվել սպառազինության վերահսկման թեման»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Ռուսական կողմը ակնկալում է,   որ   « ԱՄՆ նոր պետքարտուղարի այցը կօգնի ռուս-ամերիկյան հարաբերությունները դնել կայուն զարգացման վրա, թույլ կտա բարձրացնել փոխըմբռնման մակարդակը»:

«Դա կբխի ոչ միայն մեր երկրների շահերից, այլ ողջ աշխարհի, կնպաստի ամրացնել գլոբալ կայունությունը»,- նշել են ԱԳ նախարարությունում:

1in.am