Խոշռու. Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը հզորացնում է ահաբեկիչներին
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը դատապարտելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումն ասել է. «Սա անպատասխանատու քայլ է, որը հանգեցնելու է տարածաշրջանում ահաբեկչության հզորացմանը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ ու դեսպան Ղոլամալի Խոշռուն ուրբաթ օրը Միջերկրականի տարածքում տարհանվածների ու հատկապես սիրիացի ապաստանյալների հարցի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում անպատասխանատու և վտանգավոր քայլ համարելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումն, ասաց. «Այս քայլը հանգեցնելու է ահաբեկիչների հզորացմանն ու առավել մեծ թվով սիրիացիների տարհանմանը»:
Խոշռուն Սիրիայի Հոմսում գտնվող ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարում համարեց, որը թուլացնում է Սիրիայում ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը վերջ տալու ուղղությամբ բազմակողմ նախաձեռնությունները:
«Նման զենքի օգտագործումը անկախ դրանից թե ով է դա կիրառել և ով է դրան զոհ գնացել համարվում է դատապարտելի արարք»,-հայտարարեց Խոշռուն ընդգծելով, որ Իրանը ժամանակակից պատմության ընթացքում քիմիական զենքերի ամենամեծ զոհն է համարվում: