Բլաք.«Սիրիայում քիմիական հարձակումների պատասխանատուն ԻԼԻՊ-ն է»
ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի սենատորն ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանն է համարել Սիրիայիում քիմիական հարձակումների պատասխանատուն:
Ռադիո WINA-ի կայքի հաղորդմամբ՝ Ռիչարդ Բլաքը թվիթերյան գրառման միջոցով Դոնալդ Թրամփին իր խոսքն ուղղելով, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տրամաբանող անհատ է անվանել, ասելով.«Քիմիական հարձակում իրականացնելը և միջազգային հանրության ուշադրությունը բացասական եղանակով գրավումը, խոհեմ քայլ չի համարվում»:
«Դամասկոսի ուժերն են հաղթելու Սիրիայի քաղաքացիական մարտերում».ավելացրել է նա:
Բլաքի հավաստմամբ՝ Սիրիայում պատերազմ սանձազերծելով, ԱՄՆ-ը նպատակ ունի իշխանությունից հեռացնել Ասադին:
Ամերիկացի սենատորը 2016 թվականին Սիրիա էր այցելել Ասադին հովանավորելու նպատակով: Նա տեսակցել էր նաև Սիրիայի նախագահի հետ:
Իդլիբի հարավային «Խան Շեյխուն»-ի դեմ երեքշաբթի օրը իրականացված քիմիական հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան հարյուր մարդ, շուրջ 400-ը վիրավորվել են: