Իսլամաֆոբիայի դեմ պայքարի նախագիծ Կալիֆորնիայի դպրոցներում
Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի դպրոցների պատասխանատուները դասընթացներ են կազմակերպել Իսլամ կրոնը ոչ-մուսուլման աշակերտներին ծանոթացնելու նպատակով:
ՌԱՍԱ գործակալության հաղորդմամբ՝ Սան Դիեգո քաղաքի դպրոցի պատասխանատուները Իսլամը ներկայացնելով, քայլեր են անում իսլամաֆոբիայի դեմ պայքարի ուղղությամբ:
Սան Դիեգոյի հասարակական ու ընտանեկան հարցերի կազմակերպության տնօրեն Աստին Անջանն ասել է, որ նախագիծը փորձում է մուսուլման աշակերտների նկատմամբ վատ տրամադրված աշակերտներին Իսլամ կրոնը ներկայացնելու համար:
Կալիֆորնիայի Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի տեղեկացմամբ՝ 2015 թվականին նահանգի մուսուլման դպրոցականների շուրջ 55 տոկոսը հանդիպել են ոչ-մուսուլման աշակերտների վատ վերաբերմունքին:
Սան Դիոգեյի Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի տնօրեն Հանիֆ Մոհեբին այդ քաղաքի դպրոցների տնօրեններին կոչ է արել հիշյալ ծրագրի օգնությամբ, առաջին քայլն անել իսլամաֆոբիայի դեմ պայքարի ուղղությամբ: