Մամուլի տեսություն 08-04-2017
Շաբաթ ապրիլի ութին մամուլի վերնագրերը հատկապես անդրադարձել էին Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակումներին, Ստոկհոլմում տեղի ունեցած հարձակմանը, Իրանում նախընտրական մթնոլորտին և այլ իրադարձություններին ու զարգացումներին:
«Համշահրի» օրաթերթ
Լավրովը շեշտել է, որ ԱՄՆ-ը ոտնձգություն է կատարել Սիրիայի դեմ
ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային ոտձնգությունը միջազգային օրենքների խախտում է համարվում:
ՌԴ պաշտպանության ու արտաքին քաղաքականության խորհրդի նիստում Սերգեյ Լավրովը հավաստել է.«Սիրիայի տարածքում ավիաբազայի վրա հարձակումը միջազգային օրենքների բացահայտ խախտում է»:
Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, ամերիկյան զորքերը հրթիռային հարձակում են իրականացրել Սիրիայի ավիաբազայի դեմ : «Ներկա պայմաններում չափազանց կարևոր է իրավիճակի գնահատումը, մտքերի փոխանակումը, երկխոսությունը և փոխվստահությունը».-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Թշնամական քայլ, ոտնձգություն, անընդունելի և լարվածությունը սրող: Այս բառերով է ԱՄՆ-ի հարձակումը բնութագրել Ռուսաստանի ԱԳ նախարարը:
***
«Ջավան» օրաթերթ
Եվրոպան ՝ ԻԼԻՊ-ի բեռնատարական սարսափում
Եվրոպացիները սարսափում են բեռնատարներից: Ցանկացած բեռնատար և խոշոր մեքենա կարող է ղեկը թեքել մխրճվելով ժողովրդի շարքերը: Այս անգամ ԻԼԻՊ-ի բեռնատարական ահաբեկչության սարսափն ապրեց Ստոկհոլմը: Նույնը տեղի էր ունեցել Գերմանիայում, պես Ֆրանսիայում , Բրիտանիայում և այժմ ՝ Շվեդիայում: Եվրոպացի պետայրերը երբ ֆինանսավորում էին ահաբեկիչներին, այս օրվա մասին չէին մտածում, որ հենց իրենց երկրի ժողովուրդն է ապելու ահաբեկչության սարսափը:
***
«Ռեսալաթ» օրաթերթ
Քլինթոնը վերլուծել է Թրամփի հաղթանակը
ԱՄՆ-ի 2016 թ.-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության պարտված թեկնածու ՝ հիլարի Քլինթոնը կրկին անգամ խոսել է Թրամփի հաղթանակի պատճառների մասին: Թրամփի մրցակիցն ասել է, որ կանանց դեմ դիրքորոշումը Թրամփին հաղթանակ բերեց , ինչը սակայն դժվար է մեկնաբանել: Քլինթոնը սակայն չի խոսել իր շուրջ ծավալված փոստային սկանդալի մասին:
Քլինթոնի կարծիքով, կանանց դեմ Թրամփի խոսքերն են նրա համար ձայներ հավաքել: Դեմոկրատ թեկնածուն հատկապես ընդգծել է Թրամփի կնատյաց տրամադրվածությունը : Ընտրություններն ինչ-որ տեղ փորձաքար էին փոփոխության համար նոր մեկնաբանում ներկայացնելու համար: Փոփոխություն ասելով հասկանում ենք ամերիկացիների մեծ մասի համար ցանկալի թե՞ մյուսների համար սպառնալի ու սարսափելի փոփոխության մասին:
***
«Շարղ» օրաթերթ
Թրամփի որդին ՝ Նյու Յորքի նահանգապետարանի ընտրությունների թեկնածու
ԱՄՆ նախագահի որդինտեղեկացրել է Նյու Յորքի նահանգապետարանի ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին: Թեև նա շեշտել է , որ նահանգապետի պաշտոնի ստանձումն իր համար ամենևին էլ քաղաքականություն մուտք գործելու փորձ չի նշանակում:
***
«Ալիք» օրաթերթ
Հպարտանում եմ նրանով. Իվանկա Թրամփն աջակցել է հորը սիրիական ավիաբազային հարվածելու որոշման հարցում
ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը, աջակցել է սիրիական աերոդրոմին հարված հասցնելու հոր որոշմանը և հայտարարել, որ հպարտանում է նրանով։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում, փոխանցում է «tert.am»-ը:
«Ժամանակները, որոնցում մենք ապրում ենք, պահանջում են բարդ որոշումներ։ Հպարտանում եմ իմ հորով՝ մարդության դեմ այդ սարսափելի հանցագործությունների հետ հաշտվելուց հրաժարվելու համար», - գրել է նա։
Ապրիլի 7-ին ԱՄՆ-ը հարվածել էր սիրիական աերոդրոմին՝ արձակելով 59 թևավոր հրթիռ։ Հարվածի թիրախում է եղել Շայրաթ աերոդրոմը, որտեղից, ամերիկյան իշխանությունների կարծիքով, կատարվել են Իդլիբ նահանգում գրանցված քիմիական հարձակումները։
***
news.am
Die Welt․ Նոր ահաբեկչություններն անկանխատեսելի խնդիր են Պուտինի համար
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունը ոչ միայն մտահոգել է ռուսաստանցիներին, այլեւ վնասել Պուտինի իմիջին, որը հանդես է գալիս որպես կայունության երաշխավոր ու ահաբեկչության դեմ պայքարող, գրում է Die Welt–ը։
Այն ամենը, ինչն առայսօր հայտնի է Սանկտ Պետերբուրգում պայթյուն կազմակերպած ենթադրյալ մահապարտ ահաբեկչի մասին, «հաջող ինտեգրման օրինակ» է թվում։ 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը 6 տարի առաջ է Ռուսաստան ժամանել Ղրղզստանից ու ստացել ռուսական քաղաքացիություն։Սկզբում հոր հետ աշխատել է մեքենաների արհեստանոցում, իսկ հետո՝ խոհարար սուշի ռեստորանում։
«Քիչ հավանական է, որ Ջալիլովը ահաբեկչությունը մենակ կազմակերպեր՝ չափից լավ էր ծրագրված ամեն ինչ։ Քննության տվյալներով, նա ունեցել է երկու ինքնաշեն պայթուցիկ սարք։ Մեկը թողել է «Ապստամբության հրապարակում», մյուսով ինքն իրեն է պայթեցրել երկու այլ կայարանների միջեւ թունելում, ասվում է հոդվածում։
Ահաբեկչության համար ընտրված ժամանակը պատահական չէր, համարում է հոդվածագիրը։ Հենց այդ օրը Պուտինը Սանկտ Պետերբուրգում էր, ինչի արդյունքւոմ քաղաքում անվտանգության միջոցառումներն ուժեղացված էին։ Դա ցույց է տալիս, որ հատուկ ծառայությունները, ենթադրաբար գիտեին պատաստվող ահաբեկչության մաիսն; Մետրոյում տեղի ունեցած պայթյունը կարող է ապտակ դառնալ հատուկ ծառայությունների համար։
Նախագահ Պուտինի համար, որը 17 տարի առաջ իշխանության էր եկել ահաբեկչությունը հաղթահարելու խոստումով, ահաբեկչությունների վերսկսումը ռուսական խոշար քաղաքներում, դառնում է անկանխատեսելի խնդիր։ Այս պահին Պուտինի համար, որին ներկայացնում են որպես կայունության խորհրդանիշ, բոլորովին ցանկալի չէ հուզումների հնարավոր ալիքը երկրում։ 2018-ին Պուտինը մտադիր է վերընտրվել նախագահի պաշտոնում՝ նա մտադիր է հանդես գալ որպես կայունության՝ այլընտրանք չունեցող երաշխավոր։ Առաջին հայացքից, դա հեշտ իրագործելի է թվում՝ հաշվի առնելով նրա բարձր վարկանիշը ։ Սակայն երկրի բարդ տնտեսական իրավիճակը վերջերս հանգեցրել է դժգոհության աճի։ Օրերս երկրում հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց՝ բողոքելով կոռուպցիայի դեմ, ու դա էլ էր անսպասելի։
Պետերբուրգյան ահաբեկչությունը ուժեղացնում է անվստահության զգացողությունը։
Պետերբուրգում ձերբակալվել էին Կենտրոնական Ասիայից վեց տղամարդ, որոնց կասկածում են ԻՊ-ի հետ կապերի մեջ։ Դեռ հասականալի չէ, արդյոք նրանք կապ ունեն ահաբեկչության հետ, թե ոչ։
Արմատական խմբավորումները, որոնք գործում են Չեչնիայի ու Դաղստանի տարածքում, վերջին մի քանի տարիներին ավելի մանր խմբերի են բաժանվել, որոնց համակարգում ու վարժեցնում են նրանք, ովքեր ժամանակին Սիրիա կամ Իրաք էին մեկնել։ Հիմա ռուսական իշխանությունները փորձում են օգուտ քաղել ահաբեկչությունից, միավորելով բնակչությանը, ասվում է հոդվածում։ Առաջիկա հանգստյան օրերին մտադիր են անցկացնել ակցիաներ, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ։