Մամուլի տեսություն 10-04-2017
https://parstoday.ir/hy/news/world-i58936-Մամուլի_տեսություն_10_04_2017
Երկուշաբթի ապրիլի 10-ին , իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել մի քանի կարևոր իրադարձություններ ՝ Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումներին հեղափոխության Ն Վ առաջնորդի հակադարձը , Իրանում միջուկային երկու ձեռքբերումների շնորհանդեսը և Իրանի նախագահի ունեցած ելույթը, Ռոհանի-Ասադ , Ռոհանի-Պուտին հեռախոսազրույցները, Իրանում տիրող նախընտրական մթնոլորտի զարգացումները, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների ապարդյուն հանդիպումը և Եգիպտոսի ղպտի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 12:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   10-04-2017

Երկուշաբթի ապրիլի 10-ին , իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել մի քանի կարևոր իրադարձություններ ՝ Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումներին հեղափոխության Ն Վ առաջնորդի հակադարձը , Իրանում միջուկային երկու ձեռքբերումների շնորհանդեսը և Իրանի նախագահի ունեցած ելույթը, Ռոհանի-Ասադ , Ռոհանի-Պուտին հեռախոսազրույցները, Իրանում տիրող նախընտրական մթնոլորտի զարգացումները, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների ապարդյուն հանդիպումը և Եգիպտոսի ղպտի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները:

Ն Վ առաջնորդ«Սիրիայի վրա հարձակումը ռազմավարական սխալ  էր»

 

Իրանի զինված ուժերի ավագ հրամանատարների հետ նոռուզյան հանդիպման ժամանակ, հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադարձել է Սիրիայի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակմանը:

Ամերիկացիների արածը ռազմավարական սխալ քայլ էր: Այդ երկրի ղեկավարությունը  շարունակում է կրկնել իր նախորդների սխալները»: Նշելով, որ ահաբեկչական խմբերի ստեղծումն ի վերջո պատուհաս է դառնալու հենց ամերիկացիների համար, գերապատիվ առաջնորդն ասել է.«Թաքֆիրականներին զորակցելու սխալի հետևանքով , այսօր Եվրոպան մնացել է անելանելի վիճակում: Ժողովուրդը տներում ու փողոցներում անվտանգություն չունի: ԱՄՆ-ն կրկնում է միևնույն սխալը»:

***

 

«Ալիք»

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Եկեղեցու հովվապետին

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախօրիեն ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Թավադրոս Բ Պատրիարքին` Տանտայի (Եգիպտոս) Մար Գիրգիս եկեղեցում և Ալեքսանդրիայի Ս. Մարկոս եկեղեցու առջև տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով, որոնց զոհ են դարձել և վիրավորվել բազմաթիվ անմեղ մարդիկ: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ևս ցավակցել է Ղպտի Ուղղափառ եկեղեցու պետին

 

Տեղեկանալով նախօրեին Եգիպտոսի Ղպտի Ուղղափառ եկեղեցիկներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին , Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ցավակցել է Ղպտի Ուղղափառ եկեղեցու պետ ՝ Ն.Ս.Թավատրոս Պատրիարքին : Վեհափառ Հայրապետը խստորեն դատապարտել է ահաբեկչական գործողությունները:

Ղպտի եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների զոհերի հարազատներին ցավակցական ուղերձ է հղել նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Ա.-ը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը ևս հանդես է եկել դատապարտական հայտարարությամբ: «Մեր շուրջ կատարվող ահաբեկչական արարքները ողջ աշխարհը կանգնեցնում են մեծ մարտահրավերների և անորոշության առաջ».-ասել է Սրբազան հայրը:

Հոգևոր առաջնորդներից բացի, ցավակցական ուղերձ է հրապարակել նաև ՀՀ նախագահ ՝ Սերժ Սարգսյանը:

***

 

«Շարղ»

Ռոհանի-Ասադ , Ռոհանի-Պուտին հեռախոսազրույցները

 

Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակումից և դրան հաջորդող ամերիկացիների հրթիռակոծումից օրեր անց, Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բաշշար Ասադի հետ: Հասան Ռոհանին նշել է, որ Իրանի ժողովուրդը լինելու է Սիրիայի կողքին: Սիրիայի նախագահը խոսել է իր ժողովրդի վատ հոգեվիճակի մասին:

ՌԴ նախագահ ՝ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում, Իրանի նախագահն անդրադարձել է Սիրիայի դեպքերին: Հասան Ռոհանին դատապարտել է անկախ մի երկրի ինքնիշխանության բացահայտ անտեսումը : «Անհրաժեշտ է ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկել և դատապարտել այդ միակողմանի հարցը»ավելացրել է Իրանի նախագահը:

***

 

«Ռեսալաթ»

Շտայն Մայերը խոսել է Եվրոյի ճգնաժամի մասին

 

2007 թվականից Եվրոպայում մեկնարկած տնտեսական ճգնաժամը շարունակվում է: Հակաճգնաժամային քաղաքականության որդեգրումը ոչ միայն չօգնեց խնդրի կարգավորմանը, այլև հանգեցրել է եվրոպական շատ երկրներում ճգնաժամի տարածմանը:

Հունաստանում անցկացվող ցուցահանդեսին առընթեր, Գերմանիայի նախագահ ՝ Ֆրանկ Վալտեր Շտայն Մայերն ասել է.-«Պետք է խոստովանել, որ հարցն ազդում է բոլոր երկրների իրավիճակի վրա»: Հունաստանի ԱԳ նախարարի խոսքերով՝ եվրոպական երկրները պետք է այդ ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկեն:

«ԵՄ-ից դուրս գալու համար Բրիտանիան պետք է օգտագործի իր ողջ կարողությունը ՝ ավելի հզոր Եվրոպա կերտելու համար»ասել է Գերմանիայի նախագահը:

***

 

«Ջոմհուրի էսլամի»

ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները համաձայնության չեն եկել

 

ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները համաձայնության չեն եկել Հյուսիսային Կորեայի հարցում: Երկու նախագահների հանդիպումը լայն արձագանք է գտել ԶԼՄ-ներում : Հյուսիսային Կորեայի հարցում երկու երկրի միջև առկա լուրջ տարաձայանությունները չկարգավորվեցին : Ի հարկե հանդիպումն արդյունավորվել է համաձայնություններով, սակայն այդ փաթեթի մեջ Հյուսիսային Կորեայի հարցը չկա:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով՝ իր երկրի համար պարզ է , որ այդ հարցում Չինաստանը սահմանափակումներ ունի, սակայն Վաշինգտոնն էլ որոշել է ինքնուրույն քայլերի դիմել:

***

 

galatv.am

«Հրթիռներից հետո խելամիտ դիվանագիտություն է անհրաժեշտ»

 

«Նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է վարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին հարված հասցնելով՝ նրա կողմից զանգվածային ոչնչացման զենքը սեփական ժողովրդի դեմ օգտագործելու համար»,- The New York Times-ում գրում է Բարաք Օբամայի նախագահության ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էթոնի Բլինկենը: Սակայն, Բլինկենի խոսքերով, «Թրամփի համար իսկական փորձություն կլինի այն, թե ինչ կլինի այդ ամենից հետո»:

«Հիմա Վաշինգտոնն ունի ազդեցության լծակ, որը պետք է օգտագործի Ասադի ռեժիմի եւ Ռուսաստանի դեմ՝ դրանով սանձելով Սիրիայի Զինված ուժերը, դադարեցնելով քիմիական եւ կենսաբանական զենքի կիրառումը, պահպանելով սիրիական քաղաքացիական պատերազմի իրական հրադադարը եւ առաջ ընթանալով բանակցությունների ընթացքում ձեռք բերված իշխանափոխության ուղղությամբ. բոլոր այդ նպատակները բաց են թողնվել Օբամայի աշխատակազմի կողմից»,- ասվում է հոդվածում:

«Միեւնույն ժամանակ,- շարունակում է Բլինկենը,- աշխատակազմը պետք է կանխի կամ թեթեւացնի ուժի կիրառման բոլոր հնարավոր անկանխատեսելի հետեւանքները՝ ներառյալ «Իսլամական պետության» դեմ ռազմական արշավի բարդությունը: Քաղաքական գործիչի խոսքերով՝ որպեսզի իրականացնի այդ ամենը, անհրաժեշտ է այն, ինչով աշխատակազմը քիչ է հետաքրքրվում՝ խելացի դիվանագիտություն: Եվ պետք է սկսել Ռուսաստանից»:

«Պետք է Մոսկվային հասկացնել, որ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի Ասադի գործողությունների համար:  Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հաջորդ շաբաթ նախատեսված այցը Մոսկվա կարեւոր է այդ հաղորդագրության, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ լարվածության աճի կանխարգելման հարցում»:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում վերջերս տեղի ունեցած հարձակումը հնարավոր հաղորդագրություն է այն մասին, թե ինչ կլինի, եթե Մոսկվան չփորձի դուրս գալ սիրիական ճահճից: Թրամփի աշխատակազմը պետք է օգնի Պուտինին դուրս գալ այդ իրավիճակից»:

«Թրամփը պետք է զգուշությամբ իրեն պաշտպանի Պուտինի գործողությունների հնարավոր բացասական կողմերից, հատկապես այն, ինչը վերաբերում է ԻՊ-ի դեմ արշավին: Ամերիկացիները ստիպված են լինելու համոզել Մոսկվային չբարդացնել իրենց օդաչուների կյանքը՝ ցուցադրելով իր հզոր հակաօդային պաշտպանությունը կամ թռիչքներ իրականացնելով մոտ տարածության վրա»:

 

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան