Սան Բերնարդինոյի դպրոցում հրաձգության հետեւանքով առնվազն 4 մարդ տուժել է
https://parstoday.ir/hy/news/world-i58964-Սան_Բերնարդինոյի_դպրոցում_հրաձգության_հետեւանքով_առնվազն_4_մարդ_տուժել_է
Քալիֆորնիայի Սան Բերնարդինոյի դպրոցում հրաձգության հետեւանքով տուժել է առնվազն 4 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 19:13 Asia/Tehran
  • Սան Բերնարդինոյի դպրոցում հրաձգության հետեւանքով առնվազն 4 մարդ տուժել է

Քալիֆորնիայի Սան Բերնարդինոյի դպրոցում հրաձգության հետեւանքով տուժել է առնվազն 4 մարդ:

Երկու աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Տուժողների թվում է ուսուցիչը, հայտնում է ABCnews-ը: Նախնական տեղեկություններով՝ հնարավոր է, որ կասկածյալը զոհվել է: Հաղորդվում է, որ դպրոցի տարածքը շրջափակված է, աշակերտներին դպրոցից տարհանում են:

Վկայակոչելով Սան Բերնարդինոյի ոստիկանապետ Ջարոդա Բուրգանին՝ Reuters-ը տեղեկացրել է, որ իրականացվել է սպանություն եւ ինքնասպանություն: «Մենք կարծում ենք, որ սա սպանություն է եւ ինքնասպանություն: Այն կատարվել է դասարանում: Երկու աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց»,- Twitter-ում գրել է Բուրգանը:

News.am