Les Echos. ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռանկյունիում լարված է
https://parstoday.ir/hy/news/world-i58968-les_echos._ԱՄՆ_Ռուսաստան_Չինաստան_եռանկյունիում_լարված_է
Սի Ձինպին, Թրամփ, Պուտին՝ 21-րդ դարի առաջին տասնամյակներում այս եռանկյան մեջ մրցակցության եւ մերձեցման այս կամ այն ձեւերն են որոշում աշխարհ զարգացումը, նշված է Echos-ում հրապարակված դիվանագիտական մեկնաբան Ժակ-Յուբեր Ռոդյեի հոդվածում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2017 05:25 Asia/Tehran
  • Les Echos. ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռանկյունիում լարված է

Սի Ձինպին, Թրամփ, Պուտին՝ 21-րդ դարի առաջին տասնամյակներում այս եռանկյան մեջ մրցակցության եւ մերձեցման այս կամ այն ձեւերն են որոշում աշխարհ զարգացումը, նշված է Echos-ում հրապարակված դիվանագիտական մեկնաբան Ժակ-Յուբեր Ռոդյեի հոդվածում:

«Երեք ղեկավարներն իրար նման են իրենց նեղ ազգայնականությամբ: Սի Ձինպինի «չինական երազանքը» բարեփոխումների եւ կատաղի ազգայնականության խառնուրդ է: Վլադիմիր Պուտինի «հայրենասիրությունն» ուղղված է Մոսկվայում ուժեղ իշխանության վերականգնմանը եւ աշխարհում Ռուսաստանի ազդեցության ամրապնդմանը: Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա նա իր կարգախոսն է դարձրել՝ «Առաջին հերթին Ամերիկան»: Սակայն ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնը ստանձնելուց 11 շաբաթ հետո եռանկյան անհավասար կողմերն արդեն սկսեցին վերափոխվել, մեկնաբանում է հեղինակը: Սպիտակ տան տերը, որը խրվել էր ներքաղաքական բանավճերի եւ Մոսկվայի հետ իր մտերմության կասկածանքների մեջ, կտրուկ փոխեց մարտավարությունը եւ զգեստավորվեց զորահամանատարի համազգեստով:

«Վճռելով Սիրիայում ասադյան ավիաբազային օդային խիզախ հարված հասցնել՝ նա ոչ միայն Բարաք Օբամայի ծայրահեղ զգուշավորությունից հետո փոխեց ԱՄՆ-ի ռազմավարությունը: Նա ընտրեց Ռուսաստանի հետ առճակատման վտանգը, որը Իրանի հետ Ասադին ռազմական աջակցություն է ցուցաբերում: Սա քաղաքականության նկատելի փոփոխություն է նրա առաջին հայտարարությունների համեմատությամբ, որոնք, թվում էր, Մոսկվայի հետ ջերմացումը նրա դիվանագիտական գերակայություններից մեկն էին դարձրել: Միաժամանակ Թրամփը Չինաստանին նախազգուշացում է արել՝ օդում կախված թողնելով Հյուսիսային Կորեայի նախագահի վերաբերյալ իր մտադրությունների կասկածները, որը Պեկինի մշտական հովանավորյալն է եւ անընդհատ զբաղված է տարբեր սադրանքներով», նշված է հոդվածում:

«Ամեն դեպքում, հայացքների մշտական կտրուկ փոփոխությունները արտաքին քաղաքականությանը հատուկ չեն: Եվ նման տատանումները չեն կարող թաքցնել Թրամփի վերջերս ստեղծած վարչակազմի աշխատանքի թերացումներն ու խախտումները: Գոյություն ունի հատակում հայտնվելու վտանգը, եթե օգտագործվի եռանկյան երեք կողմերի միջեւ լարվածության ռազմավարությունը»,- կարծում է Ռոդյեն:.

News.am