Մամուլի տեսություն 11-04-2017
https://parstoday.ir/hy/news/world-i58990-Մամուլի_տեսություն_11_04_2017
Մեկնարկել է նախագահական ընտրությունների թեկնածուների արձանագրության գործընթացը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2017 08:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  11-04-2017

Մեկնարկել է նախագահական ընտրությունների թեկնածուների արձանագրության գործընթացը

«Ալիք»

Մեկնարկել է նախագահական ընտրությունների թեկնածուների արձանագրության գործընթացը

 

Այսօր ապրիլի 11-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուների արձանագրությունը; Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Այս կապակցությամբ ներքին գործերի նախարար ՝ Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հանդես ՝է եկել հայտարարությամբ ՝ նշլով, որ ՆԳՆ-ն, Պահապանների խորհուրդն ու իսլամական խորհրդարանը վճռակամ են կազմակերպել օրինական , խաղաղ, արդար և թափանցիկ ընտրություններ:

***

«Իրան» 

Գերմանիան առաջին անգամ մասնակցում է Իսրայելի ավիազորավարժությանը

 

«Շպիգել» գերմանական պարբերականը հայտարարել է, որ Գերմանիան առաջին անգամ մասնակցում է Իսրայելի ավիազորավարժությանը: Գերմանիան երեք տեսակի կործանիչներ և 150-200 զինծառայողներ է գործուղելու օկուպացված տարածքներ, որտեղ անց է կացվելու զորավարժությունը: Այն տևելուէ  երկու շաբաթ:  Ըստ աղբյուրի, վերջերս ընդլայնվել է Իսրայելի և Գերմանիայի բանակների ռազմաօդային ուժերի միջև համագործակցությունը: Գերմանիայից բացի, Իսրայելի ավիազորավարժությանը մասնակցելու են նաև ԱՄՆ-ի, Հունաստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի և Իտալիայի բանակային ուժերը ՝ իրենց 100 կործանիչներով:

*** 

«Ղոդս» 

Չինաստանը և Հարավային Կորեան համաձայնության են եկել Փխոնյանի դեմ կտրուկ ու լուրջ քայլեր ձեռնարկելու շուրջ

 

Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումից հետո, Չինաստանի և Հարավային Կորեայի ավագ ղեկավարները համաձայնել են փորձարկումները կրկնվելու դեպքում, լուրջ քայլեր անել այդ երկրի դեմ: Չինաստանի և Հարավային Կորեայի միջուկային պատվիրակության ավագ ներկայացուցիչները համաձայնության են եկել ՝ Փխոնյանի կոմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների  փորձարկումը կրկնվելու դեպքում, նրա դեմ լուրջ ու կտրուկ քայլերի են դիմելու: Այդ մասին տեղեկացրել է հարավային Կորեայի միջուկային պատվիրակության ներկայացուցիչը:

 

lragir.am

Մեյը, Մերկելը եւ Թրամփը համոզված են, որ Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի քիմիական գրոհի համար

 

 

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համոզված են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի քիմիական գրոհների համար, որոնք իրականացվել են Սիրիայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան տարածած մամուլի տեղեկագրին:

Դրանում նշվում է, որ ապրիլի 10-ին կայացել են Թրամփի հեռախոսազրույցները Մեյի եւ Մերկելի հետ:

«Վարչապետ Մեյը եւ կանցլեր Մերկելը աջակցություն հայտնեցին ԱՄՆ-ի գործողություններին եւ Թրամփի հետ համաձայնեցին, որ կարեւոր է պատասխանատվության ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին»,- ասված է մամուլի տեղեկագրում:

Լույս ապրիլի 7-ի գիշերը ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրիական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին:

Պենտագոնը պնդում է, որ հենց այդ ավիաբազայից է ապրիլի 4-ի առավոտյան սիրիական օդուժը հարված հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ կիրառելով քիմիական զենք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

***

 

 «Շարղ» 

Բելգիան հեռացել է Սիրիայում ամերիկյան կոալիցիայի օպերացիայից

 

Բելգիայի ձայնի հաղորդման համաձայն, այդ երկրի բանակի ռազմաօդային ուժերը ժամանակավորապես դադարեցրել են Սիրիայի երկնքում թռիչքների իրականացումը: ԻԼՆԱ գործակալությունը հաղորդել էէ, որ Բելգիայի պաշտպանության նախարարության խոսնակը պաշտոնապես չի հայտարարել որոշման պատճառների մասին, սակայն հավանաբար դա առնչվում է ԱՄՆ-ի և Ռուսաստնաի միջև Սիրիայում թռիչքների անվտանգության մասին համաձայնության չեղարկմանը: Բելգիայի պաշտպանության նախարարության խոսնակի հայտարարությամբ, թռիչքները դադարելու են մինչև նոր որոշում ընդունելը:

 

Հավանական փոփոխություններ ՝ Թրամփի նախագահական թիմում

 

ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփն իր երկու ավագ օգնականներ ՝ կառավարության ավագ ստրատեգիստ Ստիվ Բենենին և ավագ խորհրդական և փեսա ՝ Ջարեդ Քուշներին հայտարարել է , որ հոգնել է նրանց անվերջանալի տարաձայնություններից , ուստի նրանք պետք է անհապաղ լուծեն իրենց միջև առկա խնդիրը: ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ՝ երկու տեղյակ աղբյուրներ տեղեկացրել են, որ Թրամփը բենենին և Քուշներին հրամայել է վերջ դնել տարաձայնություններին: Թրամփն իրեն բնորոշ կոպիտ ոճով  նախազգուշացրել է իր գրասենյակի վարիչ ՝ Բենեին, ով հայտնի է տաքարյունությամբ և իր տնտեսական հարցերում իր ավագ խորհրդականին և փեսային : Դա ենթադրում է Թրամփի նախագահական թիմում փոփոխություններ:

 

«Ռեսալաթ» 

Թրամփը ողջունել է Շվեդիայի ահաբեկչական պայթյունները

 

Վերջին օրերին, Շվեդիան հայտնվել է եվրոպական լրատվության ուշադրության կենտրոնում: Շվեդիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները եվրոպացի անվտանգության ու հասարակական հարցերի մասնագետները տարբեր կերպ են մեկնաբանում: Ստոկհոլմի վերջին դեպքը խլել է չորս մարդկային կյանքեր: Շվեդիայում տեղի ունեցածը մի կողմից վկայում է անվտանգության ճգնաշամը մայրցամաքի բոլոր կողմեր տարածման, իսկ մյուս կողմից ՝ Եվրոպայում բազմամշակութային հասարակությունների կողմնակիցների ու աջ ծայրահեղականների խմբերի միջև մարտահրավերի մասին: Ահաբեկչական հարձակումներն ՝ անվտանգության մասին ահազանգելուց բացի, կարող են ունենալ նաև քաղաքական հետևանքներ: Երևի հենց այդ պատճառով է Թրամփը ողջունել ահաբեկչական դեպքերը, քանի որ դրանք դառնալու են Շվեդիայի բազմամշակութային հասարակության անվտանգության հետ կապված ճգնաժամի տարածման ու ծավալման գործոն: Թրամփը ի սկզբանե դեմ է եղել գաղթականներին և բացահայտորեն արտահայտվել է Շվեդիայում գաղթականների  մասին: Պետք չէ մոռանալ, որ Շվեդիան եղել է Թրամփի խոսքերին ընդդիմացող երկիրը: Ամեն անգամ, երբ եվրոպայում ծայրահեղական դեպք է տեղի ունենում, Սպիտակ տանը աշխատող և Թրամփի կողմից սատարվող Ջեյմի Աքսոնը և նրա աջակիցները ՝ այն օգտագործում են մուսուլմանների դեմ: Թրամփին ոչ միայն չի հուզում մարդկային կորուստը, այլև նման դեպքերը միջոց է ծառայեցնում այդ երկրի բազմամշակութային համայնքին հակադրվող խմբերի ՝ ազգայնամետների, նոր նացիստականների և ծայրահեղականների համար: