G7-ը ողջունել է տարածաշրջանում քաղաքական լուծման հանգելու ուղղությամբ Իրանի ջանքերը
Աշխարհի արդյունաբերական 7 երկրների՝ G7-ի ԱԳ նախարարները ողջունեցին տարածաշրջանում քաղաքական լուծումների հանգելու ուղղությամբ Իրանի գործադրած ջանքերը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` G7-ի անդամ երկրների ԱԳ նախարարներն Իտալիայում գումարած երկօրյա նստաշրջանի ավարտին համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով պաշտպանեցին ՀԳՀԾ-ն և ազդեցիկ համարեցին տարածաշրջանում քաղաքական լուծումների հանգելու և ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ուղղությամբ Իրանի ջանքերը:
G7-ի ԱԳ նախարարները նաև ԻԻՀ-ն կոչ արեցին Սիրիայում, Իրաքում, Եմենում ու այլ տարածաշրջաններում քաղաքական լուծումների և խաղաղության ու համերաշխության հանգելու ուղղությամբ ջանքերին սատարելով և ահաբեկչության ու ծայրահեղականության տարածման դեմ պայքարին իր համագործակցությունը բերելով առավել դերակատարություն ունենալ:
G7-ի անդամ երկրների ԱԳ նախարարները նաև հաստատեցին Սիրիայի ճգնաժամը կարգավորելու և ահաբեկիչներին, այդ թվում ԻԼԻՊ ահաբեկչական խմբին պարտության մատնելու ուղղությամբ Ռուսաստանի կարողությունը:
Աշխարհի արդյունաբերական 7 երկրների ԱԳ նախարարները նաև վերահաստատեցին Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, ինքնիշխանության ու անկախության հանդեպ ստանձնած իրենց պարտավորությունը:
Իտալիայի հյուսիսային Լուքա քաղաքը երկուշաբթի օրը հյուրընկալեց Աշխարհի արդյունաբերական 7 երկրների՝ G7-ի ԱԳ նախարարներ երկօրյա նստաշրջանը: