Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից՝ հօգուտ ադրբեջանականի
https://parstoday.ir/hy/news/world-i59096-Վրաստանը_հրաժարվել_է_ռուսական_գազից_հօգուտ_ադրբեջանականի
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հաստատել է կանխատեսումային բալանս, ըստ որի երկիրը 2017թ. գազ չի գնի Ռուսաստանից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 08:32 Asia/Tehran
  • Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից՝ հօգուտ ադրբեջանականի

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հաստատել է կանխատեսումային բալանս, ըստ որի երկիրը 2017թ. գազ չի գնի Ռուսաստանից:

Վրաստանի կառավարությունը նախատեսում է ապրիլից բնակչությանը և կոմերցիոն ոլորտը մատակարարել բացառապես ադրբեջանական գազ: Մատակարարումն իրականացնելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և Շահ-Դենիզ կոնսորցիումը:

Փաստաթղթի համաձայն՝ 2017թ. Վրաստանը նախատեսում է ներմուծել 2.457 միլիարդ խմ գազ: Ադրբեջանից մատակարարումները կկազմեն ընդհանուր ծավալի 95.5%-ը: 2017թ. հունվար-մարտ ամիսներին ռուսական գազի ներկրման ծավալը կազմել է 4%:

1in.am