Աշխարհում թմրանյութեր Է գործածում 30 մլն մարդ. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i59128-Աշխարհում_թմրանյութեր_Է_գործածում_30_մլն_մարդ._ՄԱԿ
Աշխարհում շուրջ 30 միլիոն մարդ թմրանյութեր Է գործածում, ըստ որում դրանցից ունեցած կախվածությունից տարեկան մինչեւ 200 հազար մարդ Է մահանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 12:53 Asia/Tehran
  • Աշխարհում թմրանյութեր Է գործածում 30 մլն մարդ. ՄԱԿ

Աշխարհում շուրջ 30 միլիոն մարդ թմրանյութեր Է գործածում, ըստ որում դրանցից ունեցած կախվածությունից տարեկան մինչեւ 200 հազար մարդ Է մահանում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­-ը, այս տվյալները հայտնել Է ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-­ի Թմրանյութերի եւ հանցավորության հարցերի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը Մոսկվայում կայացած միջազգային խորհրդաժողովում, որը կազմակերպել Էր ՌԴ­-ի Հանրային պալատը: «30 միլիոն մարդուց 11,5 միլիոնը թմրանյութեր Է գործածում ներարկման եղանակով, 14 տոկոսն ունի ՄԻԱՎ, 52 տոկոսը՝ հեպատիտ C»,­ ճշտել Է նա: Ֆեդոտովի խոսքով՝ թմրանյութերի վաճառքը հանցավոր խմբավորումներին եկամուտներ Է բերում «աշխարի գլոբալ համախառն ներքին արդյունքի շուրջ 3,6 տոկոսի» չափով: «Միայն Եվրամիությունում թմրաբարոնների եկամուտը կազմում Է 24 – 28 միլիարդ դոլար»,­ նշել Է ՄԱԿ­ի գլխավոր քարտուղարի տեղակալը, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

Armenpress.am