ԿԺԴՀ-ն կարող է նոր միջուկային փորձարկում իրականացնել
Մոտակա ժամանակներս Հյուսիային Կորեան կարող է թվով վեցերորդ միջուկային փորձարկումն իրականացնել, որը կարող է առավել ուժեղ լինել, քան նախկինները: Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը:
Գրում է Russian.rt.com-ը: Պարբերականի տվյալներով` այդ մասին վկայում են արբանյակային լուսանկարները, որոնք ուսումնասիրել են ամերիկացի փորձագետները: Փորձագետները նշել են, որ առանձնակի ակտիվություն նկատվել է Համգյոն Պուկտո նահանգում` Մանտապսան լեռան շրջանում: Վաշինգթոնի կարծիքով` հենց այնտեղ է Փհենյանն իրականցնում իր ստորգետնյա միջուկային փորձարկումները: Պարբերակնը նշում է, որ միջուկային փորձարկումը կնվիրվի Կիմ Իր Սենի 105-ամյակին: Ավելի վաղ ԿԺԴՀ-ում օտարերկրյա լրագրողներին կոչ էին արել մեծ իրադարձության նախապատրաստվել:
Ankakh.com