ԿԺԴՀ-ն կարող է նոր միջուկային փորձարկում իրականացնել
https://parstoday.ir/hy/news/world-i59192-ԿԺԴՀ_ն_կարող_է_նոր_միջուկային_փորձարկում_իրականացնել
Մոտակա ժամանակներս Հյուսիային Կորեան կարող է թվով վեցերորդ միջուկային փորձարկումն իրականացնել, որը կարող է առավել ուժեղ լինել, քան նախկինները: Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2017 07:11 Asia/Tehran
  • ԿԺԴՀ-ն կարող է նոր միջուկային փորձարկում իրականացնել

Մոտակա ժամանակներս Հյուսիային Կորեան կարող է թվով վեցերորդ միջուկային փորձարկումն իրականացնել, որը կարող է առավել ուժեղ լինել, քան նախկինները: Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը:

Գրում է Russian.rt.com-ը: Պարբերականի տվյալներով` այդ մասին վկայում են արբանյակային լուսանկարները, որոնք ուսումնասիրել են ամերիկացի փորձագետները: Փորձագետները նշել են, որ առանձնակի ակտիվություն նկատվել է Համգյոն Պուկտո նահանգում` Մանտապսան լեռան շրջանում: Վաշինգթոնի կարծիքով` հենց այնտեղ է Փհենյանն իրականցնում իր ստորգետնյա միջուկային փորձարկումները: Պարբերակնը նշում է, որ միջուկային փորձարկումը կնվիրվի Կիմ Իր Սենի 105-ամյակին: Ավելի վաղ ԿԺԴՀ-ում օտարերկրյա լրագրողներին կոչ էին արել մեծ իրադարձության նախապատրաստվել:

Ankakh.com