Էրդողանին կհաջողվի հանրաքվեին ցանկալի արդյունքներ գրանցել. թուրքագետ
https://parstoday.ir/hy/news/world-i59212-Էրդողանին_կհաջողվի_հանրաքվեին_ցանկալի_արդյունքներ_գրանցել._թուրքագետ
Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին հաշված օրեր են մնացել. Փոփոխության են դրվելու Թուրքիայի սահմանադրության 18 հոդվածներ, որոնցով նախատեսվում է խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարել դեպի նախագահական կառավարման ձև: Բացի այդ՝ նախատեսվում է վերացնել վարչապետի պաշտոնը, ավելացնել խորհրդարանի պատգամավորների թիվը։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2017 09:31 Asia/Tehran
  • Էրդողանին կհաջողվի հանրաքվեին ցանկալի արդյունքներ գրանցել. թուրքագետ

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին հաշված օրեր են մնացել. Փոփոխության են դրվելու Թուրքիայի սահմանադրության 18 հոդվածներ, որոնցով նախատեսվում է խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարել դեպի նախագահական կառավարման ձև: Բացի այդ՝ նախատեսվում է վերացնել վարչապետի պաշտոնը, ավելացնել խորհրդարանի պատգամավորների թիվը։ 


Թե ի՞նչ հնարավոր ելքի կարելի է սպասել ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեից, Panorama.am-ի թղթակիցը փորձեց պարզել ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից։

Վերջինս համոզմունք հայտնեց, որ Էրդողանին կհաջողվի հասնել իր նպատակին, և հանրաքվեն կգրանցի նրա համար ցանկալի արդյունքներ։

«Չեմ կարծում, որ սահմանադրական հնարաքվեի օրը շատ խախտումներ ու կեղծիքներ կլինեն։ Թուրքիայում դրանք սովորաբար չեն ազդում ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Էրդողանը ասես կարողացել է հմայել թուրք ժողովրդին, իսկ ներքաղաքական ուժերն ուղղակի չեն կարողանա որևէ խանգարող ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա»,- ասաց նա։

Անդրադառնալով Եվրոպայից Էրդողանի հասցեին հնչող քննադատություններին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ Էրդողանի առաջարկած փոփոխությունները Թուրքիան տանում են դեպի ավտորիտարիզմ։

«Սա, իհարկե, չի կարող համապատասխանել եվրոպական արժեքներին, այն արժեքներին, որոնց դավանում է  ԵՄ-ն։ Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, պետք է սպասել Էրդողանի հաղթանակին»,- ամփոփեց թուրքագետը։


 

Աղբյուր` Panorama.am