Ռուսաստանը պահանջել է, որ Իրանի ներկայացուցիչը անդամակցի Սիրիայի փաստահավաք կոմիտեին
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը պահանջել է Սիրիայի «Խան Շեյխուն»-ում քիմիական հարձակման դեպքի փաստահավաք կոմիտեում ներառել նաև Իրանին ու Թուրքիային:
«Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հինգշաբթի օրն ասել է.««Խան Շեյխուն»-ի քիմիական հարձակման հետաքննության համար Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության փաստահավաք կոմիտեն բաղկացած պիտի լինի ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրներից և Աստանայում միջսիրիական բանակցությունների նախաձեռնող Իրանից ու Թուրքիայից»:
Ռուսաստանը չորեքշաբթի օրը վետո դրեց Սիրիայի «Խան Շեյխուն»-ի քիմիական դեպքի հետաքննության կապակցությամբ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջարկված բանաձևի վրա:
Ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում գտնվող «Խան Շեյխուն» տարածքում իրականացված քիմիական կասկածելի հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 100 և վիրավորվեց շուրջ 400 մարդ:
Չնայած Սիրիայի կառավարությունը 2014 թվականին ՄԱԿ-ի և Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության ներկայացուցիչներին հանձնեց իր քիմիական զինապահեստը, այդուհանդերձ Վաշինգտոնն անցած հինգշաբթի օրը 59 հրթիռ արձակեց Սիրիայի ուղղությամբ այն պատրվակով, այդ երկրի կառավարությունը մասնակցություն է ունեցել «Խան Շեյխուն»-ի քիմիական հարձակմանը: