ԱՄՆ-ն ոչ-ատոմային ամենամեծ ռումբն օգտագործեց Աֆղանստանում
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնը տեղեկացրել է ոչ-ատոմային ամենամեծ ռումբն Աֆղանստանում օգտագործելու մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի բանակը հինգշաբթի երեկոյան առաջին անգամ Աֆղանստանի Նանգերհար նահանգի Աչին քաղաքի մերձակայքում նետել է իր ոչ-ատոմային ամենահսկա ռումբը:
«Բոլոր ռումբերի մայրը» կոչվող այդ ռումբը պարունակում է 11 տոննա TNT նյութ:
Ռումբն առաջին անգամ փորձարկվեց 2003 թվականին և համարվում է աշխարհում արտադրված ոչ-ատոմային ամենահզոր ռումբը:
2001 թվականին ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ու այդ երկրի բռնազավթումը 20 հազար աֆղան խաղաղ քաղաքացիների կյանքը խլելուց և Աֆղանստանի ենթակառույցները ոչնչացնելուց բացի այլ արդյունք չի ունեցել:
Այս պահին ԱՄՆ-ն շուրջ 10 հազար զորայիններ ունի Աֆղանստանում և մտադիր է ընդլայնել այդ երկրում իր ռազմական ներկայությունը: