ԱՄՆ-ն ոչ-ատոմային ամենամեծ ռումբն օգտագործեց Աֆղանստանում
https://parstoday.ir/hy/news/world-i59264-ԱՄՆ_ն_ոչ_ատոմային_ամենամեծ_ռումբն_օգտագործեց_Աֆղանստանում
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնը տեղեկացրել է ոչ-ատոմային ամենամեծ ռումբն Աֆղանստանում օգտագործելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2017 03:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ոչ-ատոմային ամենամեծ ռումբն օգտագործեց Աֆղանստանում

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնը տեղեկացրել է ոչ-ատոմային ամենամեծ ռումբն Աֆղանստանում օգտագործելու մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի բանակը հինգշաբթի երեկոյան առաջին անգամ Աֆղանստանի Նանգերհար նահանգի Աչին քաղաքի մերձակայքում նետել է իր ոչ-ատոմային ամենահսկա ռումբը:

«Բոլոր ռումբերի մայրը» կոչվող այդ ռումբը պարունակում է 11 տոննա TNT նյութ:

Ռումբն առաջին անգամ փորձարկվեց 2003 թվականին և համարվում է աշխարհում արտադրված ոչ-ատոմային ամենահզոր ռումբը:

2001 թվականին ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ու այդ երկրի բռնազավթումը 20 հազար աֆղան խաղաղ քաղաքացիների կյանքը խլելուց և Աֆղանստանի ենթակառույցները ոչնչացնելուց բացի այլ արդյունք չի ունեցել:

Այս պահին ԱՄՆ-ն շուրջ 10 հազար զորայիններ ունի Աֆղանստանում և մտադիր է ընդլայնել այդ երկրում իր ռազմական ներկայությունը: