Հյուսիսային Կորեայի առաջնորդը մայրաքաղաքի բնակչության տարհանման հրահանգ է արձակել
Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքից հետո. այդ երկրի առաջնորդը մայրաքաղաք Փխենյանի բնակչությանը շտապ տարհանելու հրահանգ է արձակել:
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն` բրիտանական «Դեյլի Էքսպրես»-ը գրել է. «Ի հետևումն ԱՄՆ-ի հետ Հյուսիսային Կորեայի տարաձայնությունների սրման, այդ երկրի առաջնորդ Կիմ Յունգ Ունը հրահանգել է տարհանել Փխենյանի բնակչությանը»:
Աղբյուրը հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին հաղորդել է, որ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի շուրջ 600 հազար բնակիչներ այլ վայր են տեղափոխվել:
Վերջին շաբաթների ընթացքում ամերիկացի պատասխանատուները բազմիցս Հյուսիսային Կորեային սպառնացել են, որ եթե հրթիռային փորձարկում իրականացնի, նրա դեմ ռազմական հարձակման կդիմեն:
Այդուհանդերձ պաշտոնական Փխենյանը շարունակ ընդգծում է, որ քանի դեռ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շարունակում են Հյուսիսային Կորեայի դեմ սպառնալիքներն, այդ երկիրը նույնպես կշարունակի ընդլայնել իր ռազմական հզորությունը և կանխարգելիչ հարձակման կարողությունը: