Հյուսիսային Կորեայի առաջնորդը մայրաքաղաքի բնակչության տարհանման հրահանգ է արձակել
https://parstoday.ir/hy/news/world-i59266-Հյուսիսային_Կորեայի_առաջնորդը_մայրաքաղաքի_բնակչության_տարհանման_հրահանգ_է_արձակել
Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքից հետո. այդ երկրի առաջնորդը մայրաքաղաք Փխենյանի բնակչությանը շտապ տարհանելու հրահանգ է արձակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2017 03:14 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդը մայրաքաղաքի բնակչության տարհանման հրահանգ է արձակել

Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքից հետո. այդ երկրի առաջնորդը մայրաքաղաք Փխենյանի բնակչությանը շտապ տարհանելու հրահանգ է արձակել:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն` բրիտանական «Դեյլի Էքսպրես»-ը գրել է. «Ի հետևումն ԱՄՆ-ի հետ Հյուսիսային Կորեայի տարաձայնությունների սրման, այդ երկրի առաջնորդ Կիմ Յունգ Ունը հրահանգել է տարհանել Փխենյանի բնակչությանը»:

Աղբյուրը հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին հաղորդել է, որ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի շուրջ 600 հազար բնակիչներ այլ վայր են տեղափոխվել:

Վերջին շաբաթների ընթացքում ամերիկացի պատասխանատուները բազմիցս Հյուսիսային Կորեային սպառնացել են, որ եթե հրթիռային փորձարկում իրականացնի, նրա դեմ ռազմական հարձակման կդիմեն:

Այդուհանդերձ պաշտոնական Փխենյանը շարունակ ընդգծում է, որ քանի դեռ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները  շարունակում են Հյուսիսային Կորեայի դեմ սպառնալիքներն, այդ երկիրը նույնպես կշարունակի ընդլայնել իր ռազմական հզորությունը և կանխարգելիչ հարձակման կարողությունը: